Քաղաքական

22.04.2021 11:00


Մեղրիի քաղաքապետին բերել են Երևան՝ Քննչական կոմիտե (տեսանյութ, լրացված)

Մեղրիի քաղաքապետին բերել են Երևան՝ Քննչական կոմիտե (տեսանյութ, լրացված)

Ըստ մամուլում առկա տեղեկատվության` պատրաստվում են րոպեներ անց խուզարկել Մեղրիի քաղաքապետի տունը։ Հանդիսանալով վերջինիս՝ Մխիթար Զաքարյանի փաստաբանը, սույնով տեղեկացնում եմ համապատասխան մարմիններին՝ հատ-հատ պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար, հիշե՛ք!!!

***

Տեղեկանալով մամուլում առկա որոշակի լուրերի մասին՝ Մխիթար Զաքարյանի հետ միասին շարժվում ենք դեպի ոստիկանություն!!!

***

Ոստիկանությունում մեզ ասացին, որ այս պահին Մխիթար Զաքարյանի հետ որևէ գործողություն չի կատարվելու, ուստի մենք գնում ենք Մ.Զաքարյանի տուն!!

***

Լուսացնում եմ Կապան-Երևան ճանապարհին...

Մ. Զաքարյանի տանն ասացին՝ գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին, որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց՝ գնում ենք Երևան, ընդ որում՝ Երևան բերելու տեղեկատվությունը սեփական միջոցներով ենք հայթհայթել!!!

Հ.Գ. Հիշեցնեմ, որ պաշտպանյալիս «հրավիրել են» ոստ. բաժին, բայց վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա ոստիկանություն՝ ըստ ապօրինի հրահանգի։

Հ.Գ. Հավանաբար ինքնակամ ներկայանալու արդյունքում ենթադրյալ սպասվելիք «շոու» օպերացիայի տապալման հետևանքով մարդամեկը հոգևարքի մեջ է՝ ամեն գնով ուզում է փաստացի բերման ենթարկի։

Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան էջից

***

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն արդեն Երևանում է, նրան հավանաբար տանում են Քնչական կոմիտե։ Այս մասին Hraparak.am-ին ասաց Զաքարյանի շահերի պաշտպան Գայանե Պապոյանը։ Նա նախ պատմեց, որ ինքը երեկ գիշերը Զաքարյանի հրավերով եղել է Մեղրիում, որտեղ ոստիկանները Զաքարյանին առանց պատճառաբանության տարել են նախ ոստիկանության Մեղրիի բաժին, ապա՝ Կապանի բաժին, այնտեղից էլ, պարզվել է, որ բերում են Երևան։ Իրենք էլ իրենց մեքենայով հետևել են 065 II 01 ոստիկանական պետհամարանիշով սև Toyota Corolla-ին, որի մեջ գտնվում էր Մեղրիի քաղաքապետը։ Լուսադեմին նոր՝ քիչ առաջ, հասել են Երևան։

Ի դեպ, նա ասաց, որ Մխիթար Զաքարյանի բնակարանը երեկ գիշերը չեն խուզարկել։

«Երեկ ամբողջ մամուլով թնդում էր, թե Մխիթար Զաքարյանի տունը խուզարկում են,բայց այդ պահին նման բան չկար, ես՝ ինքս այնտեղ եմ եղել՝ որպես Մխիթար Զաքարյանի փաստաբան, և նման բան չեմ տեսել։ Մենք միասին գնացինք ոստիկանության Մեղրիի բաժին, խնդրեիցնք,որ պազրաբանեն՝ ինչումն է խնդիրը, մեզ պարզաբանեիցն, որ Մխիթար Զաքարյանի հետ կապված որևէ գործողություն չունեն կատարելու,որից հետո մենք վերադարձել ենք տուն։ Այնուհետև, մեկ ժամ անց մեզ այցելում են ոստիկանության ծառայողները՝ ասելով, որ Զաքարյանին հրավիրում են ոստիկանության բաժին, սակայն չեն նշում, թե ինչ դատավարական կարգավիճակով, ինչ քրեական գործի շրջանակներում և, առհասարակ, ինչ անհետաձգելի գործողություն կատարելու համար, քանի որ գիշերային ժամ էր՝ 3 անց 20, իսկ այդ ժամին արգելված են քննչական կամ դատավարական գործողությունները՝ բացառությամբ անհետաձգելի գործողությունների, սակայն ասացին՝ էդպես է պետք, տեղում կիմանաք»,-ասաց Գայանե Պապոյանը։

Գնացել են Մեղրիի ոստիկանություն, որից հետո Զաքարյանին ոստիկանական մեքենայով տարել են Կապանի բաժին, այնտեղից էլ, ինչպես նշեցինք, որոշել են բերել Երևան։

Պապոյանն ասաց, որ այս պահին իրենք արդնե Երևանում են, մեր զրույցի պահին Արաբկիր վարչական շրջան էին հասել՝ «Հաղթանակի» այգու մոտ էին, և ասաց՝ ենթադրում է, որ Քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով վարչություն են տանում Զաքարյանին։

Հարցին՝ ինչ-որ քրեական գո՞րծ կա հարուցված, իրենց տեղեկացրե՞լ են, փաստաբանն ասաց՝ ոչ, իրենց որևէ բան չեն ծանուցել։

Այս խորագրի վերջին նյութերը