Մեկնաբանություն

21.04.2021 16:30


«Ջերմ» ընդունելություն Սյունիքում… Պատերա՞զմ

«Ջերմ» ընդունելություն Սյունիքում… Պատերա՞զմ

Թրքահպատակը գողեգող էր մեկնել Սյունիք: Ու Սյունիքի քաղաքներում նիկոլ փաշինի երեսին մեղրեցիները, ագարակցիները, քաջարանցիները, կապանցիները առճակատ շփացրեցին այն ամենը, ինչ այդ թյուրիմացությունը պետք է անդադար լսեր Երևանում՝ թե՛ աշխատավայրում, թե՛ կեցավայրում, ուր էլ որ ոտք դներ:

Ինչ վերաբերում է կոնկրետ այս գաղտագողի այցին, ապա նիկոլ փաշինը՝ Մեղրիից սկսած, Կապանով վերջացրած, խիստ «ջերմ» ընդունելության արժանացավ:

Մեղրիում, օրինակ, նրան առճակատ ասացին, թե ինքն ինչի կամ ում տղա է, ինչ ազգի ներկայացուցիչ ու այն, թե հատկապես ուր գնա, ի՛նչ «մարշրուտով», այսպես ասած: Հատկանշական է, որ Սյունիքի քաղաքներում մարդիկ առաջին հերթին ձգտում էին փակել գերեզմանատներ, հուշահամալիրներ տանող ճամփաները, որպեսզի նիկոլ փաշինի նման մեկը չմտնի այնտեղ, իր պղծությամբ չհամարձակվի անարգել զոհվածների հիշատակը, կամ ինչպես նրա կռապաշտներն են ասում՝ «չզարդարի զինվորներին»:

Մի խոսքով, սյունեցիների «ընդունելությունն» այնքան «ջերմ» էր ու անկեղծ, որ նիկոլ փաշինն ու իր ուղեկից մանկլավիկները կարող են վերադարձի ճանապարհին մտնել որևէ եկեղեցի (բայց ոչ՝ Սիսիանի) և գոհություն հայտնել Աստծուն, որ Սյունիքից ողջ-առողջ դուրս ելան, ֆիզիկապես անվնաս, թեպետ՝ բարոյապես ոչնչացված:

Ամեն դեպքում, ինչո՞ւ էր նիկոլ փաշինը մեկնել Սյունիք:

Ու նկատենք, Սյունիքը վերջին օրերին ուշադրության կիզակետում է, եթե չասվի՝ թիրախում: Այսպես, միայն վերջին 1-2 օրը Սյունիք են մեկնել Հայաստանում ԱՄՆ դեսպանը, Հայաստանի նախագահի պաշտոնն զբաղեցնող նիկոլի գործակիցը, նիկոլ փաշինն՝ ինքը:

Ի լրումն, նիկոլ փաշինի «կիրթ ու կառուցողական» յոլդաշը, հասկանալի է՝ պատերազմական հանցագործ ալիևը, այս օրերին վերստին հոխորտացել է, ուղիղ տեքստով հայտարարություններ է արել Զանգեզուրը, այսինքն՝ Սյունքը զավթելու, «ուժով վերցնելու» մասին:

Այս տեսանկյունից, միանգամայն հնարավոր է, որ նիկոլ փաշինն արդեն ալիևի հետ պայմանավորվել է Սյունիքը հանձնելու մասին, և չի բացառվում, որ երկու հակահայերով «պասերով» խաղում-խաղարկում են Հայաստանի ու հայության դեմ հերթական ողբերգության վերջին արարները: Դե, քանի որ ամերիկացիներն էլ Սյունիքում շահեր ունեն, ասենք՝ «Որոտանի» ՀԷԿ-ը, նիկոլին պաշտպանող (կես անգամ ծպտուն հանած չկան նիկոլ փաշինի կողմից քաղաքացիների, քաղաքական ուժերի դեմ բացահայտ ապօրինությունների, բռնությունների, ռեպրեսիաների վերաբերյալ, մինչդեռ նախկինում ուղղակի իրենց մեջտեղից կճղեին, եթե Հայաստանի որևէ իշխանություն իրեն թույլ տար 1 տոկոսն այն այլանդակությունների, որ անում է թուրքի նիկոլը) ԱՄՆ դեսպանը գնացել է երևի ինչ-որ դետալներ ճշտելու, որ իրենց շահերը շատ չտուժեն:

Ամեն դեպքում, թե՛ նշվածների այցային ուշադրությունը, թե՛ առնվազն նիկոլ փաշինի գործակից ալիևի հայտարարությունները ոչ մի լավ բան չեն հուշում:

Իսկ ավելի կոնկրետ, հուշում են, որ կարող է պատերազմի նոր փուլ սկսվել, այս անգամ արդեն կոնկրետ Սյունիքը Հայաստանից պոկելու նպատակով (համենայն դեպս, «ուժով խլելու» ալիևյան սպառնալիքը դրա մասին է խոսում), կամ այդ նույն նպատակին զուտ պատերազմի սպառնալիքով հասնելու տարբերակով:

Այս ընթացքում, ու ոչ միայն վերջին շրջանում, այլ վերջին մոտ կես տարվա մեջ ադրբեջանական կողմը նիկոլից նվեր է ստացել Սյունիքի բոլոր բնակավայրերն ուղղակի նշանառության տակ պահող գերիշխող բարձունքներ ու դիրքեր, հենակետեր է ձևավորել ու կահավորել, անհրաժեշտ հետախուզություն է իրականացրել: Զուգահեռաբար, նիկոլ փաշինը, ամենայն հավանականությամբ՝ թշնամու հետ համաձայնեցված, միտումնավոր կազմաքանդել է Հայոց բանակի մնացորդների կառավարման համակարգը, կազմալուծել է ԶՈՒ Գլխավոր շտաբը, այժմ էլ լծված է Հայաստանի բանակն առհասարակ լուծարելու գործին: Դա արվում է նաև այն նպատակով, որպեսզի վաղը, մյուս օրը, ադրբեջանական հավանական ագրեսիայի դեպքում, նիկոլ փաշինը նորից ինչ-որ տխմար պատճառաբանություններ ու արդարացումներ բարձրաձայնի, մեղքը գցի ում վրա ասես՝ միայն թե ինքը պլստա ու շարունակի Հայաստանի վերջնական կործանման իր հանձնառությունը:

Կկարողանա՞:

Եթե ամեն վայրկյան, ամեն ժամ, ամեն օր նա արժանանա նույն վերաբերմունքին, ինչ Մեղրիում կամ Սյունիքի մյուս բնակավայրերում եղավ այսօր, ապա միգուցե չկարողանա ու չհասցնի:

Առհասարակ, այսօր Սյունիքում տեղի ունեցածը ևս մեկ անգամ ամրագրում է այն գնահատականները, որ նիկոլ փաշինին ու իր թրքահպատակներին անհրաժեշտ է օր առաջ հեռացնել իշխանությունից ու ենթարկել ամենադաժան դատական պատասխանատվության ու պատժի: Աններում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը