Լարված իրավիճակ՝ Երևանի Բաղրամյան 79 հասցեում. ժամանել են մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ «Կարմիր բերետներ»
Այսօր՝ ապրիլի 20-ին, դարձյալ լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Վաղ առավոտյան Բաղրամյան 79 հասցեի «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգի են ժամանել նշված տարածքում որպես սեփականատեր հանդես եկողի ներկայացուցիչները, մեծ թվով ոստիկանության Արաբկիրի բաժնի, ինչպես նաև ոստիկանության «Կարմիր բերետների» ուղեկցությամբ, որպեսզի շարունակեին, ըստ իրենց հայտարարության, սեփականության իրավունքով իրենց պատկանող հատվածում ծառերի հեռացման աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում է shamshyan.com-ը, բնակիչները դարձյալ ընդվզեցին և չէին թողնում, որպեսզի նրանք իրենց սև գործն անեն։
Իրավիճակը դարձել էր պայթյունավտանգ, սակայն վերջին պահին բնակիչներին և սեփականատիրոջ լիազոր ներկայացուցչի հետ բանակցությունների արդյունքում եկան հայտարարի, որ մինչև երեքշաբթի օրը ոչ մի գործողություններ չեն կատարվելու՝ սպասելով, թե ինչ պատասխան կստանան բնակիչները իրենց շահերը պաշտպանող հայտնի փաստաբան Միհրան Պողոսյանի հայցադիմումից, ով դիմել էր դատարան, որպեսզի կասեցնեն ծառերի համատարած սպանդը նշված հատվածում, իսկ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն էլ դիմել է վարչական շրջանի դատախազություն, որով նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար օրինականության հիմքերը։