Մենք չենք ուզում դավաճանը գա զոհված ազատամարտիկների գերեզմանին, ծաղիկ է դնում ու կոկորդիլոսի նման լաց լինում, ո՞ւմ է խաբում․ կապանցիները՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)
Մենք չենք ուզում դավաճանը գա զոհված ազատամարտիկների գերեզմանին, մեր խնդիրը դա է։ Այս մասին Կապանում ասացին քաղաքացիները, ովքեր փակել էին եղբայրական հուշարձան տանող ճանապարհը, ուր պատրաստվում էր գնալ Նիկոլ Փաշինյանը։
«Այդքան ոստիկան, եթե սահմանին լինեին կանգնած, հաստատ այդքան հող չէինք տա, բնականաբար, Ոստիկանությունն իր գործն է անում, բայց իր հետ եկածները շատ-շատ են»,-նշում էին նրանք։
«Կան մարդիկ, որոնք Նիկոլին սիրում են, ասենք ընտանիքում երեք տղա ունի երեքն էլ Ռուսաստանում են, իրա համար Նիկոլը շատ լավն է»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
Կապանցիները նշում էին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է Կապանից դուրս գա, ինքը իրենց պետք չէ։ «Գերեզմաններում ծաղիկ է դնում, կոկորդիլոսի նման լաց լինում, ո»ւմ է խաբում։ Մի կռված տղերք էլ մենք ենք, ոչ մեկ իրեն չի արդարացնում»,-ասաց մեկ այլ կապանցի։
Չնայած նրան հայհոյող քաղաքացիներին՝ կային նաև Փաշինյանին պաշտպանող քաղաքացիներ, որոնք ծափերով նրան ընդունեցին։ «Առաջին դավաճանը իրենք են, Նիկոլը ինչո՞վ է դավաճան»,-ասաց նրանցից մեկը։