Դատախազությունը Ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական վարույթ իրականացնել Սյունիքում տեղի ունեցածի վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցի ժամանակ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել, որի ընթացքում բազմաթիվ հայհոյանքներ են հնչել Փաշինյանի հասցեին, նաև նրա ներկայությամբ, ինչպես նաև փակել են նրա թինազորի ավտոշարասյան ճանապարհը: Նրանք պահանջում էին, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա Սյունիքից:
Այս պահին քաղաքացիները հավաքված են Սյունիքի մարզպետարանի դիմաց: Քաղաքացիները նշում են, որ թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանին այցելել գերեզմաններ: