Մեկնաբանություն

21.04.2021 11:26


Ինչպես Նիկոլը կախարդական փայտիկով զրկեց Հայաստանը դաշնակիցներից ու դարձրեց այն տարածք

Ինչպես Նիկոլը կախարդական փայտիկով զրկեց Հայաստանը դաշնակիցներից ու դարձրեց այն տարածք

Նիկոլ Փաշինյանի և իր ուսապարկերի ամենասիրած ու հաճախ օգտագործվող բառերից մեկն «ինքնիշխանությունն» է։ Նրանք այդ բառն օգտագործում էին մինչև իշխանությունը զավթելը և առավել շեշտված օգտագործում են իշխանությունը զավթելուց հետո։

«Ինքնիշխանություն» բառը սրանց մոտ կոնկրետ աշխարհքաղաքական նշանակություն ունի։ Նկատի ունեն Ռուսասատանի հետ ռազմավարական հարաբերությունների փչացումը, ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելը և Թուրքիայի տակ պառկելը։ Ասել է թե՝ ինքնիշխանության մասին նիկոլները, «ծռերը», սեփական մամային ծախողը տարածում են խեղաթյուրված, հակապետական ու թուրքամետ բանաձևեր։

Վարչապետ դառնալուց հետո Նիկոլն սկսեց իր բուն առաքելությունը՝ փչացնել ՀՀ–ՌԴ ռազմավարական հարաբերությունները։ «Մարտի 1»–ի շինծու գործը, և այդ գործի շրջանակներում իրականացված քաղաքական հետապնդումներն ամբողջությամբ տեղավորվում են հակահայկական, հակառուսական ու թուրքամետ գծի մեջ։ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների դեմ սարքած գործը հարվածեց և՛ ՀԱՊԿ իմիջին, և՛ հայ–ռուսական հարաբերություններին, և՛ Հայաստանին, և՛ Արցախին։

Ինչքան շատ էին Նիկոլը, իր ուսապարկերը, ՀՀ–ում վխտացող թուրքական 5–րդ շարասյունը գոռում ինքնիշխանության մասին, այնքան ՀՀ–ն կորցնում էր իր ինքնիշխանությունն ու հայտնվում Կրեմլի պադվալում։

Մեր ինքնիշխանության ու Արցախի պետականության կորստի ակտը ստորագրվեց 2020–ի նոյեմբերի 9–ին։ Նիկոլը կապիտուլացրեց Հայաստանն ու Արցախը։

Հիմա Հայաստանը վերածվել է տարածքի, որի բնակիչների անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը։ Բայց այդպես երկար չի կարողա շարունակվել, քանզի սուբյեկտայնություն չունեցող երկրին հնարավոր չէ հավերժ խնամել։

Հայաստանը դարձել է հաշմանդամ երկիր, որը չունի դաշնակիցներ։ ՌԴ–ն հիմա ոչ թե մեր դաշնակիցն է, այլ տիրություն անողը, որ չծեծեն ու չսպանեն։ Դաշնակիցն ու տիրություն անողը տարբեր բաներ են։

Նիկոլը Հայաստանը կախարդական փայտիկով զրկեց դաշնակիցներից։ Մեզ հիմա չեն վստահում Ռուսաստանում ու չեն հարգում Արևմուտքում։ Թուրքիան ու Ադրբեջանն էլ սպասում են, թե երբ է գալու «դեսերտի» պահը։

Հայաստանն ու Արցախը Նիկոլի կործանարար կախարդական փայտիկից փրկելու մի ձև կա՝ երկաթե շերեփով տալ նրա գլխին ու ռադ անել պետական կառավարման համակարգից։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը