Մոսկվան կարող է ամբողջովին գոհ չլինել նոյեմբերի 10-ից հետո Փաշինյանի անկանխատեսելի պահվածքից․ ռուսաստանցի փորձագետը՝ ԵԽԽՎ-ում ռուս պատվիրակների քվեարկության մասին
Ադրբեջանում պահվող հայ զինծառայողների խմբի հարցը մեկն է այն կարևորներից, որոնք չեն պարզաբանվել նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնությամբ, ինչպես չեն մանրամասնվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, երթուղիները՝ կոնկրետ կոորդինատներով, տրանսպորտային միջանցքներ և այլն, ուստի յուրաքանչյուր ոք ունի իր տեսակետը այս խնդիրների վերաբերյալ։
Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տարածաշրջանային և միջազգային հարցերով ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ պատճառաբանելով ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների մասին քննարկման առաջարկին ռուս պատվիրակության մի մասի դեմ քվեարկությունը։
«Երևանն ու Բաքուն հարցերի վերաբերյալ ունեն ճիշտ հակառակ դիրքորոշումները, իսկ Ռուսաստանը մեջտեղում է։ Հետևաբար, ռուսական պատվիրակության անդամները քվեարկեցին նույն ձևով՝ դրանով իսկ չորոշակիացնելով կատարվողը՝ արդյոք այդ մարդիկ «ռազմագերի՞» են, թե՞ «դիվերսանտներ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում հայ ռազմագերիների հարցով ընթացիկ քննարկում կազմակերպելու առաջարկին ռուսական պատվիրակության անդամների մի մասը «դեմ» է քվեարկել, մնացածը՝ «ձեռնպահ»:
Գրիգորի Տրոֆիմչուկի նկատառմամբ, ըստ ամենայնի, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների նման պահվածքի այլ պատճառներ էլ կարող են լինել։
«Մոսկվան կարող է ամբողջովին գոհ չլինել նոյեմբերի 10-ից հետո Նիկոլ Փաշինյանի պահվածքից, որը շարունակում է գործել իր նախընտրած անկանխատեսելի ոճով, կարծես նոյեմբերի 10-ին ոչ մի նշանակալի բան չի եղել»,-ասաց նա։
Չնայած առանց նոյեմբերի 10-ի համաձայնության էլ, ըստ նրա, Հայաստանը՝ իր ղեկավարությամբ շատ խնդիրներ ունի Ռուսաստանի հետ հարաբերություններում։ «Օրինակ, նրա տարածքում դեռ գործում են ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները, որոնք ֆինանսավորվում են ոչ միայն ԱՄՆ-ից, այլ հենց Պենտագոնից: Ավելին, այդ լաբորատորիաները գործում են նույնիսկ Հայաստանում անվերջ թվացող սանիտարական կարանտինների ֆոնին ՝ բնական կասկած առաջացնելով, արդյոք նրանք մասնակցում են COVID-19 շտամների վերարտադրմանը: Չեմ ասում, որ այս դետալները ԵԽԽՎ-ում նման քվեարկության պատճառն էին, բայց դրանք կարող են բացասական քաղաքական ֆոն ստեղծել»,-ասաց նա։
Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ գերիների վերադարձի խնդրի բարձրաձայնման վրա կարող է ազդած լինել գեներալ Մուրադովի հետ կապված «դավադրությունը»:
«Քանի որ ռուս դիտորդները, ներառյալ պատգամավորները, ուշադիր հետևում էին, թե ինչպես են տեղական լրատվամիջոցները տեղեկություններ տրամադրում նրա՝ Ադրբեջան թռիչքի մասին, որ նա այնտեղից հայ ռազմագերիներ բերելու առաքելությամբ է գնացել, որն իբր այդպես էլ չի իրականացվել: Այս բոլորը «կշիռներ» են քվեարկության կշեռքի վրա»,-ասաց նա։
Ռուսաստանցի փորձագետի նկատառմամբ՝ այսօր լրատվամիջոցներ գրում են, որ «Ռուսաստանի պատվիրակների մերժումը՝ քվարկել բանտարկյալների վերադարձի օգտին, զայրացրել է Հայաստանի բնակիչներին»:
«Այսինքն՝ սա առաջին վրդովմունքը չէ, այդպիսի վրդովմունքի պատճառներ արդեն բավական չափով հավաքվել են, այդ թվում՝ իրականում կազմակերպված «Մուրադովի չիրականացված առաքելության հանդեպ» վրդովմունքը: Բայց մենք գիտենք նաև հայերի հակառակ վրդովմունքի մասին, մասնավորապես`երկրի հայրենասեր քաղաքացիների, որոնք վերջերս ծեծել են ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին ղեկավարին: Այնուամենայնիվ, հայկական լրատվամիջոցները, չգիտես ինչու, ոչ մի նշանակություն չտվեցին այս փաստին, թեև դա ինքնին ինդիկատոր է, քանի որ սա ուղղակիորեն ցույց է տալիս Հայաստանում արմատավորված արևմտյան կառույցների ուժեղացման վերաբերյալ դժգոհությունը: Միևնույն ժամանակ, հայ հասարակության մեջ դեռ բարձրաձայնվում է՝ իբրև թե ամեն ինչի մեղավորը ՀԱՊԿ-ն է, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն»,-ասաց նա՝ հավելելով, որ այս բոլոր պատճառները միասին, ըստ երևույթին էլ, դարձան նման քվեարկության պատճառ: