Լրահոս

21.04.2021 10:35


Անհայտ անձինք ներկել են Ալ․ Սպենդիարյանի հուշարձանը

Անհայտ անձինք ներկել են Ալ․ Սպենդիարյանի հուշարձանը

Այսօր անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը, որը հանրապետական նշանակության հուշարձան է։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առթիվ հաղորդում կներկայացնի Ոստիկանություն։

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց՝ Ոստիկանությունն ահազանգ է ստացել այս առիթով:

«Ոստիկանություն ահազանգ է ստացվել, իսկ հրապարակումների հիման վրա Ոստիկանության կենտրոնական բաժինը նյութեր է նախապատրաստում»,-ասաց Զարզանդ Գաբրիելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը