Լրահոս

16.04.2009 12:20


Սերժ Սարգսյանը պարգևատրել է ոստիկանության մի խումբ աշխատակիցների

Սերժ Սարգսյանը պարգևատրել է ոստիկանության մի խումբ աշխատակիցների

Ոստիկանության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով  իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ մեդալներով:

Հանձնելով պետական բարձր պարգևները՝ Ս. Սարգսյանն ասել է, որ անցնող մեկ տարվա ընթացքում իրենց հաջողվել է դրական փոփոխությունների հասնել ոստիկանական համակարգի մի շարք ոլորտներում, սակայն իր պահանջը չի փոխվել: 

-Այսօր մեր հանրությանը արդարացիորեն մտահոգում է այն իրողությունը, որ ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում հնչող կրակոցների, որ մեր քաղաքացիների ձեռքում դեռևս մնում է մեծ քանակությամբ անօրինական զենք ու զինամթերք: Մեր քաղաքացիների արդարացի պահանջն այն է, որ երկրում ու մայրաքաղաքում հաստատակամորեն զսպվեն այս երևույթները: Ես այդ մասին արդեն խոսել եմ, համապատասխան ցուցումներ եմ տվել, և մենք պարտավոր ենք լուրջ արդյունքներ ունենալ,- ասել է ՀՀ նախագահը, հավելելով, որ մյուս խնդիրը համակարգում և մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարը սկզբունքորեն նոր որակի բարձրացնելն է:

-Հիշեք, ձեզ կհարգեն այն դեպքում, եթե տեսնեն, որ ոստիկանն ինքն է հարգում իր համազգեստի պատիվը, որ ոստիկանն անկաշառ է ու ազնիվ, որ նրա հետ հնարավոր չէ անօրինական գործարքի գնալ,- նշել է Ս. Սարգսյանը և կոչ արել.

-Աշխատե՛ք, սովորե՛ք, կատարելագործվե՛ք. դա է հնարավոր միակ ճանապարհը: Այլ ճանապարհ չկա:

 

Այս խորագրի վերջին նյութերը