Քաղաքական բան չեմ ասել, իմքայլականին հորդորել եմ Մուրադովի մասին գրառում չանել․ Բորիս Ավագյան (տեսանյութ)
Ես հանդիպման սկզբում ընդգծել եմ՝ եկեք չքաղաքականացնենք հանդիպումը և ռացիոնալ լուծումներ գտնենք, ինձ առաջնահերթ է հետաքրքրում, թե իմ հայտարարություններից որոնք էին քաղաքական: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը:
«Ես քննադատել եմ իմ ընկերոջը, ես հնարավորություն ունեմ որպես քաղաքացի քննադատել եմ, ես կարծում եմ՝ այո, և իմ ընկերության մեջ դա ընդունված է: Իր հայտարարությունները խնդրահարույց են և նա ինձ հետ համաձայն է»,-ասաց Բորիս Ավագյանը:
Մեկնաբանելով աշխատանքից իր ազատումը՝ նա նշեց, որ վերաբերմունքը հավասար չէ իր և մյուս գործիչների նկատմամբ: ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ոմն Ավանի թաղապետի տեղակալ թույլ է տալիս այնպիսի գրառումներ անել ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարի վերաբերյալ ու նա չի քննադատվում, նրան հրատապ չեն հանում աշխատանքից, ապա ստացվում է ոչ հավասար վերաբերմունք»,-նշեց նա:
Բորիս Ավագյանը նաև ընդգծեց, որ հորդորել է իմքայլականներին որպես հայ և քաղաքացի հայտարարություններ չանել Մուրադովի հասցեին։ Ըստ նրա՝ հայ ռազմագերիների հարցում ունեցած ձախողումների համար անթույլատրելի է պատասխանատվությունը դնել ռուսական կողմի վրա:
«Եթե դու ասում ես այնպիսի բաներ, որոնք իշխող կուսակցությունը գտնում է, որ դե ուզել է՝ ասել է, և եթե դու ասում ես ինչ-որ բան, որն իշխող կուսակցության ներկայացուցչի վերաբերյալ, դա արդեն ընդունվում է որպես քաղաքական հայտարարություն, խոսքը դրա մասին է: Հորդորել եմ՝ Մուրադովի, ռուսական կողմի հասցեին հայտարարություններ չանել, հորդորել եմ թաղապետի տեղակալին գրառումներ չանել սոցիալական կայքերում Մուրադովի վերաբերյալ»,-ասաց Բորիս Ավագյանը:

Աղբյուրը՝ tert.am