Սյունիքի ոստիկանապետը, տեղակալներից մեկը և Գորիսի ոստիկանապետն ազատվել են պաշտոններից. կան նոր նշանակումներ
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալներից մեկը, Գորիսի ոստիկանապետն ազատվել են պաշտոններից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը և ուղարկվել կադրերի ռեզերվ: Կադրերի ռեզերվից արվել է նշանակում՝ Ալիկ Մամիկոնյանը նշանակվել է Սյունիքի մարզի ոստիկանապետ: Պաշտոնից ազատվել է նաև Սյունիքի մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, նրան փոխարինել է Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը»,-նշեց Ջանոյանը և հավելեց, որ Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը:
Նրա խոսքով՝ պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել նաև Գորիսի ոստիկանապետ Սերգո Մարկոսյանը: Վերջինիս փոխարինել է կադրերում գրանցված Ալեն Կարապետյանը: