ՀՀԿ պատգամավորը վարչապետի հայտարարության վերաբերյալ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթին, որով նա նշել է, որ ստացած ծանր ժառանգությունն է այսօրվա վիճակի պատճառը, ասել է, որ ինքը համակարծիք է ԱԺ նախագահի պատասխանին։
–Յուրաքանչյուր գործընթաց և աշխատանք գնահատելիս և ներկայացնելիս նախ և առաջ պիտի քո կատարած աշխատանքի մասնաբաժինը նշես և հետո նոր անդրադառնաս այն ժառանգությանը, որը ստացել ես։ Ավելի ճիշտ կլիներ, որ նշվեին այն օբյեկտիվ պատճառներն ու գնահատականները, որոնք առկա են եղել գործադիրի ժամանակ,–ընդգծել է Ա. Դավթյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անհասկանալի էր համարել այն հանգամանքը, որ ամեն ինչ բարդվել է նախկին երկու կառավարությունների վրա ու կարծիք հայտնել, որ դա արդար չէ:

7or.am