Լրահոս

02.06.2011 13:34


Հիմա ինչի՞ շուրջն են բանակցելու ՀԱԿ–ն ու իշխանությունը

Հիմա ինչի՞ շուրջն են բանակցելու ՀԱԿ–ն ու իշխանությունը

Այսօր համատեղ ասուլիս են ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արտակ Դավթյանն ու «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչի շուրջն են բանակցելու ՀԱԿ–ն ու իշխանությունը՝ ՀԱԿ ներկայացուցիչը նշել է, թե իրենք իրենց օրակարգը ներկայացնելու են իշխանությանը, իսկ իշխանությունը կունենա որոշակի դիտողություններ, և նրանք էլ իրենց օրակարգով կհակադարձեն։

Դժվարը իրար դիմաց նստելն է։ Բարդ է, դժգոհություններ կլինեն, մեկը կբոյկոտի, բայց ամենակարևորը գործընթաց սկսելն է։ Ես հո չեմ մտածում, որ իշխանություններին մենք պարտադրելու ենք մեր օրակարգը, ու վերջ,–ասել է Ս. Աբրահամյանը։

Արտակ Դավթյանն էլ այս հարցի վերաբերյալ նշել է, թե կքքնարկվեն այն բոլոր հարցերը, որոնք հետաքրքրում են մեր հասարակությունը և անհրաժեշտ են մեր պետությանը։

Լրագրողների բազում հարցերին, թե մասնավորապես ինչի՞ շուրջը պետք է բանակցեն ՀԱԿ–ն ու իշխանությունը, Սուրեն Աբրահամյանը որոշակի պատասխան չի տվել՝ նշելով, թե ինքը չգիտի, և դա կախված կլինի ՀԱԿ–ի և իշխանությունների բանակցող խմբերից։

Նա իր խոսքում նշել է, թե արտաքին աշխարհում որոշ ուժեր ցավագին են վերաբերվում այս գործընթացներին, սակայն թե որո՞նք են այդ ուժերը, հարցի պատասխանը նա ուղղակի շրջանցել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը