Քաղաքական

20.04.2021 09:41


Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը․ «Փաստ»

Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը․ «Փաստ»

«Վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ամենշաբաթյա ռեժիմով մարզային այցեր իրականացնում, որն իրականում փաստացի նախընտրական քարոզարշավ է, թեպետ պաշտոնապես ընտրություններ չեն հայտարարված։ Ի դեպ, ուշագրավ է, որ Փաշինյանը խուսափում է խոշոր համայնքներից: Մեր տեղեկություններով, Փաշինյանի այցերը կազմակերպելուց առաջ տքնաջան աշխատանք է կատարվում, դժվարությամբ ընտրվում են փոքր համայնքներ, որտեղ հնարավոր կլինի գոնե մի քիչ «պատկառելի»՝ ասենք՝ մի քանի տասնյակ հոգու մասնակցություն ապահովել, միևնույն ժամանակ երաշխավորել իրավիճակի վերահսկելիություն։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը բավականին նյարդային է վերադարձել հատկապես վերջին մարզային այցից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա կշտամբել է այցի կազմակերպիչներին ու որոշ համայնքապետների՝ նեղսրտելով, թե «մի հատ մարզային նորմալ այց չեք կարողանում կազմակերպել, դուք ընտրություն ո՞նց եք անցկացնելու»։

Փաշինյանին հատկապես նյարդայնացրել է, որ մարդաքանակ է ապահովվում մեծ թվով երեխաների ընդգրկվածությամբ, որոնք հանդիպումների ժամանակ առաջին պլանում էին։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ առաջիկա շաբաթվա մարզային այցը, որ նախատեսված էր կատարել Տավուշ, հնարավոր է հետաձգվի։ Ավելին, այս շրջանում նա այցերի ցուցակից հանել է Շիրակի, Լոռու, Սյունիքի և Արարատի մարզեր այցերը։ Բանն այն է, որ տվյալ մարզերում բավականին մեծ է հանրության դժգոհ հատվածը, և մարզային ներկայացուցիչները հորդորել են այս փուլում ուղղակի այց չանել»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը