Լրահոս

19.04.2021 19:37


Դատարանը անվավեր է ճանաչել Ալբերտ Ունուսյանին ոստիկանությունից ազատելու Արման Սարգսյանի հրամանը

Դատարանը անվավեր է ճանաչել Ալբերտ Ունուսյանին ոստիկանությունից ազատելու Արման Սարգսյանի հրամանը

Դատարանն անվավեր է ճանաչել ոստիկանության նախկին ծառայող Ալբերտ Ունուսյանին ծառայությունից ազատելու հրամանը, այս մասին Ունուսյանը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում.

«Եկանք, տեսանք, հաղթեցինք

Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու ոստիկանապետ Արման Սարգսյանի 1211-Ա ծիծաղալու հրամանը՝ ոստիկանությանը պարտադրելով մասնակի փոխհատուցել աշխատավարձն ու վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնին:

Ինձ համար սկզբունքային էր իմ անունը վարկաբեկող այդ խայտառակ հրամանի անվավեր ճանաչումը:

Անչափ շնորհակալ եմ փաստաբան Տիգրան Աթանեսյանին ինձ համար այդ սուրբ գործում զինակցելու և զորավիգ լինելու համար:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Պատիվ ունեմ»,-գրել է Ալբերտ Ունուսյանը։

Հիշեցնենք՝ ինչպես նշում էր Ունուսյանն, իրեն ծառայությունից ազատվել էին իշխանության ընդդիմախոսներից մեկի ծննդյան օրը շնորհավորելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը