Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին
Politik.am-ը գրում է. «Քիչ առաջ Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրուցյում տեղեկացրել է, որ նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցից Բորիս Ավագյանը չի զբաղեցնում այդ պաշտոնը. «Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում և չի կարող Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել: Դեռևս մարտ ամսին Բորիս Ավագյանն ազատվել է Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի հասարակական հիմունքներով պաշտոնից, իսկ դրանից առաջ էլ նշել էի, որ նույնիսկ այդ կարգավիճակում նա լիազորված չէր ԱՀ նախագահի անունից խոսելու: Ուստի, հորդորում եմ լրատվամիջոցներին Բորիս Ավագյանի մեկնաբանությունները չներկայացնել Արցախի նախագահի և որևէ այլ պետական մարմնի հետ առնչվող որևէ կարգավիճակով»,-ասել է Լուսինե Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Բորիս Ավագյանը մեղադրել էր իշխանական պատգամավորներին գերիների հարցը մանիպուլացնելու մեջ.
«Երբ որ քաղաքացիներն ասում են՝ «բոլորս զբաղվում ենք գերիներով՝ ամեն օր», լավ արտահայտություն է, բայց քաղաքացիներն ուզում են մի քիչ ռացիոնալ տեղեկություն ստանալ, թե ինչ իրենք սպասեն։
Իսկ Ազգային ժողովն այն ինստիտուտն է, որն ունի հնարավորություն պետական մնացած այրերին և ուժային կառույցներին տալ հարցադրում։ Ձեր իրավասություններից ելնելով, եթե դուք տաք այդ հարցադրումները, ստանանք պատասխանները և կարողանաք ամփոփել այդ ինֆորմացիան և վերլուծեք, հնարավոր է և ավելի արագանա այն ռացիոնալ որոշումը, որը որ կարող է տեղի ունենա և թույլ տա, որ խնդիրը լուծված լինի և տղաները վերադառնան»,-ասել էր Ավգյանը՝ պնդելով, որ իշխանական պատգամավորներից մեկի պնդումը, թե գերիների հարցով պետք է դիմել ՌԴ դեսպանին սխալ մոտեցում է:
Politik.am-ի Արցախի կառավարության աղբյուրները տեղեկացնում են, որ Բորիս Ավագյանին իր զբաղեցրած պաշտոնից հեռանցելու որոշումը կայացվել է Երևանում: Երբ Ավագյանը ասուլիսի ընթացքում մեղադրել է իշխանական պատգամավորին Երևանից զանգել և մատ են թափ տվել Արայիկ Հարությունյանի վրա: Արցախի նախագահը վախից ազատել է Ավագյանին և խոսնակի բերանով հայտարարել, թե վաղուց էր նրան ազատել աշխատանքից»: