Քաղաքական

19.04.2021 15:46


Ո՞նց կարա մարդ էնքան անամոթ լինի՝ գնա իր ձեռքով զոհված երեխեքի գերեզմանին․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Ո՞նց կարա մարդ էնքան անամոթ լինի՝ գնա իր ձեռքով զոհված երեխեքի գերեզմանին․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Ռուբեն Վարդազարյանը քաղաքական հալածյալ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ ինչը մեղսագրվում է Ռուբեն Վարդազարյանին, հաստատ Նիկոլ Փաշինյանն այդ ամենին տեղյակ է եղել։ Բայց հենց Ռուբեն Վարդազարյանը մի քանի օբյեկտիվ դատողություն արեց դարձավ քաղաքական հալածյալ։ Այստեղ իրավական գործընթաց չկա։ Որ դատավորը Նիկոլ Փաշինյանի քիմքին հաճելի որոշում է կայացնում, Աստծո փոխանորդն է երկրի վրա, այն դատավորները, որոնք իր քիմքին ոչ հաճելի որոշումներ են կայացնում, դառնում են դարի հանցագործներ»,-նշեց նա։

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման տարիների ընթացքում երբևէ հանդես չի եկել հասարակությանը համախմբող կոչերով։

«Անգամ պատերազմը նրան չստիպեց հասարակությանը համախմբելու կոչեր անել։ Նիկոլ, դու միակ ոչ բարով ղեկավարն ես, որին գերեզմանոցից լարում են։ Սա է ժողովրդի օբյեկտիվ վերաբերմունքը սրա նկատմամբ։ Ո՞նց կարա մարդ էնքան անամոթ լինի՝ գնա իր ձեռքով զոհված երեխեքի գերեզմանին։ Պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ իրեն գելխեղդ համարող Նիկոլ Փաշինյանի տղան զորացրվեց։ Չեմ ուզում մեղադրանքներ հնչեցնել , բայց նաև չես կարող փաստերը չասել»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի իր վերջին ելույթների ժամանակ ոչ մի բառ չասաց պատերազմից հետո վերանականգնողական ծրագրերի մասին։

«Նա մի խնդիր ունի՝ լիզելով, լպստելով, ատամներով կծելով պահել վարչապետի աթոռը։ Սրա դագաղը շատ մեծ պետք է լինի, որ վարչապետի աթոռն իր հետ տանի, որ գոնե այն աշխարհում փաթաթված ապրի աթռի հետ։ Մենք այսպես աթոռապաշտ ղեկավար չենք ունեցել։ Դու պետք է քո երրորդ մասի տանն ամբարվեիր, այդ օրվա օրապահիկը գցեինք քեզ, ուտեիր ու յոլա գնայիր»,-ավելացրեց Պետրոսյանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը