Մեկնաբանություն

19.04.2021 14:25


Թե բա՝ «ինչ էլ անեինք, պատերազմը անխուսափելի էր...» նիկոլական թեզեր՝ բացառիկ ուղեղազուրկների համար

Թե բա՝ «ինչ էլ անեինք, պատերազմը անխուսափելի էր...»  նիկոլական թեզեր՝ բացառիկ ուղեղազուրկների համար

Պետական դավաճանության մեղադրանքով կալանավորման ենթակա նիկոլ փաշինը ոչ միայն աճեցրել է, կներեք, «դոշերը», այնպես, որ կանացի կրծկալ կարող է կրել կամ զրահակրծկալ, ոչ միայն մարզերով է շրջում, այլև շարունակում է բացարձակ հիմարություններ դուրս տալ, տխմարություններ կրկնել ու ստել, ստել, ստել...

Դրա, այսինքն՝ նիկոլական երկու ամենատարածված տխմարագույն թեզերից մեկն այն է, թե՝ ինչ էլ անեին, ոնց էլ անեին, պատերազմն անխուսափելի էր, պատերազմ լինելու էր, գերտերությունների շահերի հակադրումն էր դրան տանում, բլա-բլա-բլա, կամ՝ ինչ էլ անեին, ոնց էլ անեին՝ Շուշին էլ հանձնվելու էր:

Մյուս հիմարագույն թեզն այն է, որ ինչ էլ անեին, պատերազմում պարտությունը կանխորոշված էր, որովհետև «նախկինները արդեն հողերը տվել էին», «նախկինները բանակը թալանել էին», «նախկինները...»:

Այդ ապուշություններին լրջորեն անդրադառնալն, իհարկե, հաճելի զբաղմունք չէ, ի լրումն՝ անշնորհակալ գործ է: Բայց պետք է անդրադառնալ, որքան էլ ակնհայտ լինի, որ նիկոլական այդ թեզերը (ասենք՝ մյուսներն էլ) բացառիկ ուղեղազուրկների համար են նախատեսված:

Այդուհանդերձ, թեթևակի դիտարկենք նախ՝ «ինչ էլ անեինք, պատերազմը լինելու էր և այլն», նիկոլական ցնդաբանությունը:

Սկսենք նրանից, որ պատերազմը՝ որպես այդպիսին, չէր էլ ավարտվել. հրադադարի ռեժիմ ու պայմանագիր էր գործում: Երկրորդ, ինչ վերաբերում է կոնկրետ Արցախի խնդրին ու հակամարտության քաղաքական, բանակցային կարգավորմանը, ապա եթե կար մի կետ, որը միավորում էր միմյանց հակադիր ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Ֆրանսիային (ԵՄ), հենց Արցախի հիմնախնդրի բանակցային կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափն էր:

Բայց հարցը նույնիսկ այդ հանրահայտ հանգամանքներն ու իրողությունները չեն:

Բուն հարցն այն է, որ պատերազմի անխուսափելիության մասին ճամարտակում է մեկը, ով Հայաստանի իշխանությունը զավթելուց անմիջապես հետո խաղաղասիրական քարոզներ ու խոնարհումներ էր անում անարգ թշնամուն՝ իր կնոջ միջոցով: Հարցն այն է, որ նիկոլ փաշինը, Հայաստանի իշխանությունը զավթելուն պես՛ նպատակասլաց ու հետևողականորեն, քայլ առ քայլ արել է ամեն ինչ, որպեսզի Արցախում պատերազմի վերսկսումն անխուսափելի լինի:

Ըստ էության, նիկոլ փաշինը, իր կնիկը, իր ամբողջ դավաճանախումբը, կաշվից դուրս գալով, սպասարկել են ալիևյան կլանի և էրդողանի շահերը: Կոնկրետ ալիևյան կլանի դեպքում, նիկոլ փաշինն արել է ամեն ինչ, դեռ մի բան էլ ավելին՝ լեգիտիմացնելու Ալիևի ռազմատենչ հոխորտանքն ու ռազմական գործողությունների դիմելու արկածախնդրությունը:

նիկոլ փաշինը, ըստ այնմ, գաղտնի բանակցություններ է վարել Ալիևի հետ, Հայաստանում հանրությանը ստելով, թե՝ ոչինչ չի բանակցում: Երբ սուտը բացահայտվել է, նիկոլը հիստերիկացել է, թե՝ «ինչ պետք է, էն էլ բանակցում եմ» և այսպես շարունակ: Իսկ ի՞նչ էր բանակցում: Հիշեցնենք. նիկոլ փաշինը Ալիևի հետ «վերելակային պայմանավորվածությամբ» զրոյացրեց «ապրիլյան պատերազմից» հետո ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ձեռք բերված Վիեննայի և Սակտ Պետերբուրգի համաձայնությունները: Հետագայում, նիկոլ փաշինը բացահայտ սադրիչ ու անհավասարակշիռ հայտարարություններով ամեն ինչ արեց՝ բանակցային գործընթացը վերջնականապես փակուղի մտցնելու համար: Դրա բարձրակետը «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտարարությունն էր: Ավելին, մեկը, ով հիմա պնդում է, թե պատերազմն անխուսափելի էր և այլն, և այլն, 2020-ի հուլիսին Տավուշի սահմանագոտում տեղի ունեցած մարտերը դարձրեց փիարվելու փուչիկ, գրեթե պատմական ճակատամարտ, մի խոսքով, արեց ամեն ինչ՝ թշնամուն է՛լ ավելի բորբոքելու, թշնամու ռազմատենչությունը լեգիտիմացնելու համար:

Հարց չի ծագում, չէ՞, թե այդ ինչպե՞ս է, որ նա գիտակցում էր, որ «պատերազմն անխուսափելի էր», «բանակը թալանված էր», բայց ամեն ինչ անում էր, որպեսզի պատերազմի վերսկսումը ոչ միայն արագանա, այլև դառնա անխուսափելի: Բա եթե գիտեիր, որ պատերազմն անխուսափելի է, ինչո՞վ էիր զբաղված երկուսուկես տարի: Մի՞թե պատերազմի անխուսափելիության մասին գիտակցողը երկուսուկես տարվա մեջ ԱԱԾ 4-5 տնօրեն է փոխում, ԳՇ երեք պետ: Պատերազմի անխուսափելիության մասին գիտակցողը ու «բանակը նախկինները թալանել են» ապուշության հեղինակը բռնում ու... պետք չեկող Սու-30 օդանավեր է գնում, որպեսզի... օդաչուական խցիկում սելֆի անի:

Պատերազմը, հնարավոր է, և անխուսափելի էր, բայց շատ ավելի երկար հեռանկարում: Ցավոք, այս պատերազմում Արցախի ու Հայաստանի պարտությունն իսկապես անխուսափելի էր... որովհետև Հայաստանի իշխանության ղեկին նիկոլ փաշինի նման ազգի դավաճան ու պետական հանցագործ էր՝ Արցախում իր կամակատարով հանդերձ: Պարտությունն անխուսափելի էր, որովհետև դա նիկոլ փաշինի ու Ալիևի գաղտնի պայմանավորվածության կետերից մեկն է, որովհետև պատերազմի միջոցով իր թուրք գործակիցների հետ նրա կազմակերպած կոտորածի նպատակը Արցախի վաճառքը հայ զինվորների արյան ու ազգային ողբերգության ու ցավի տակ քողարկելն էր, իսկ ավելի լայն ընդգրկմամբ՝ Հայոց բանակը, որպես գործոն շարքից հանելը:

Նիկոլ փաշինը պետական հանցագործ է, և Հայաստանի ցանկացած հաջորդ իշխանություն, ինչ ուժ էլ լինի, չի կարող մեկ միլիմետր անգամ առաջ շարժվել, մինչև փաշինին ու նրա ամբողջ հանցաթիմին չկանգնեցնի դատարանի առաջ՝ ամենախիստ ու դաժանագույն պատժի ենթարկելու անխուսափելիությամբ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը