Նիկոլը վարչապետ դառնալուն պես թղթային սարքեց բանակը։ Այն դարձավ թուղթ մրող, այլ ոչ թե մարտական կառույց։ Գեներալներն էլ այդպիսին դարձան։
Պատերազմի օրերին Նիկոլը կոչումներ ու մեդալներ էր տալիս զինվորականներին։ Նա այդպիսով փորձում էր գնել նրանց լոյալությունը Արցախի հանձնման հարցում։
Որքան շատ էին մերոնք նահանջում ու տարածքներ հանձնում, այնքան շատ էր Նիկոլը նրանց խրախուսում, գեներալ դարձնում, խրախուսում։ Քանզի տարածք հանձնողները ճիշտ էին ըմբռնել Ալիևի գործընկերոջ ներքին ցանկությունները։
Պատերազմն ավարտվեց խայտառակ պարտությամբ՝ կապիտուլյացիայով։ Նիկոլը հազարավոր մարդկանց զոհեց, որ Աննա Հակոբյանի խոսքը հաստատվի՝ «նրանք զոհվել են հանուն ոչնչի»։
Նիկոլը հազարավորներին զոհեց, որ հիմա խոսի, թե բա լույս է բացվել Հայաստանի վրա, քանի որ ստանալու ենք բաց ճանապարհ դեպի Թուրքիա ու էժան խառը կանաչի ուտենք։
Նիկոլը 2020–ի նոյեմբերի 9–ից հետո ծակն էր մտել, ավելի ճիշտ՝ զինվորականների քամակը։ Օնիկ Գասպարյանը նրան պահեց, բայց ամիսներ անց պահանջեց Նիկոլի հրաժարականը։ Հրաժարականի պահանջին միացան շտաբային գեներալները։ Դրանց պահանջը, սակայն, թղթից այն կողմ չանցավ ու վերջում ավարտվեց հոտնկայս ողջույնով։
Հիմա Նիկոլը սկսել է բանակի վերջնական փչացման ու վերացման գործընթացը։ Ինքը, իր հաճախորդները, կերպարանափոխված դիշովկեքը, ուսապարկերը, մանկլավիկները և «ատամնատեխիկը» սկսել են պատերազմի մեղավոր նշանակել գեներալներին ու Հայաստանի, Արցախի բանակի հրամկազմին։ Ասում են՝ Նիկոլն ու իր ղարաբաղյան կլոն Արայիկն ի՞նչ մեղավոր են, տեղի ունեցածը գեներալների մեղքն է։ Սրանք առաջ են տանում պողոսների համար հորինված «Նիկոլն ի՞նչ մեղավոր է, իր գլխին սարքվեց պատերազմն ու պարտությունը» հեքիաթը։
Եթե այս ամենին ավելացենք նաև այն, որ բանակը վերացնելու իշխանական ծրագրի տոտալ քարոզ է տեղի ունենում և դեգրադացվում պետության գաղափարը, ապա պատկերն ամբողջական կդառնա։
Քաղաքական պայքարն, ըստ այդմ, գոյաբանական է։ Նիկոլն ու Հայաստանն անհամատեղելի են։
Թղթային գեներալներն ու բանակի անկումը

Պետրոս Ալեքսանյան