Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ
Արենի համայնքի ավագանու անդամ Անուշավան Ավետիսյանը Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում հարց է տվել Նիկոլ Փաշինյանին, ասել, որ նրա՝ մարզում նշանակած կադրերը կոռումպացված են, բայց այդ հատվածը մոնտաժվել է Փաշինյանի էջում հրապարակած տեսանյութից, այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնել է Ավետիսյանը:
«1000 հա հողի հետ կապված անօրինականություն է եղել թղթաբանության մդջ։ Նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դրան չի անդրադարձել, դրանից հետո այդ հարցով ինձ զրպարտության համար դատի է տվել։ Վարչապետը, երբ իր ելույթի ժամանակ ասաց՝ կոռուպցիայի դեմ պայքար, ես ասացի՝ եղբայր, եթե կոռուպցիայի դեմ եք պայքարում, ձեր ժամանակահատվածում քննչական մարմիններում այդ գործը կոծկվել է, իրական պատկեր չենք ստացել, եւ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ Թղթերը փոխանցեցի նրան եւ ասացի՝ Ձեր կողմից նշանակված կադրերը մարզում կոռումպացված են, եթե փաստեր կուզեք՝ ինձ կհրավիրեք, ես մեր մասնագետների հետ միասին կներկայացնեմ։
Մտածեցի, որ հարցին կանդրադառնան, ընթացք կտան պատկան մարմինների մոտ, արդեն մնացած բացահատումները կլինեն, բայց երբ տեսանյութերը նայեցի, տեսա, որ մոնտաժել են, եւ ընդհանրապես այնտեղ հարցուպատասխան չի երեւում։ Եթե ես ավագանու անդամ եմ, ինձ հուզող հարցերը բարձրաձայնել եմ, չի երեւում, այդ հանդիպումները, ես չեմ հասկանում, ինչի՞ համար են։ Խնդիր եմ բարձրաձայնել, ես կուզենամ, որ հրապարակայնորեն մարդիկ հասկանան, որ նման խնդիր կա։
Միգուցե իրենց թիմակիցներին դուր չի գալիս նման բացահայտումները։ Եթե կոռուպցիայի մասին հարց ես բարձրաձայնում, դա մոնտաժում են եւ պայքարում կոռուպցիայի դե՞մ, դա տրամաբանական չէ։ Ես միշտ մտածել եմ, որ այդ մարդիկ սրտանց պայքարում են կոռուպցիայի դեմ, բայց եթե այդ հարցերը մոնտաժում են տեսանյութի մեջ, ճիշտ հակառակ կարծիքն է ձեւավորվում։ Հազարից մեկն է, որ նմանատիպ հարց կարող է բարձրացնի առճակատ վարչապետին, ես բարձրաձայնել եմ եւ սպառիչ պատասխան չեմ ստացել, անորոշություն ինչ-որ»,-պատմել է Անուշավան Ավետիսյանը։
Ավագանու անդամն ասել է, որ Փաշինյանն իր հարցին հարցով է պատասխանել:
«Նա ինձ ասաց՝ Դուք մտածում եք, որ ես կոռումպացվա՞ծ եմ։ Ասացի՝ ոչ, ես այդպես չեմ մտածում, այլ կարծում եմ, որ Դուք տեղյակ չեք՝ Ձեր կողմից նշանակված կադրերը կոռումպացված են։ Ասաց՝ նույնն է, ի՞նչ տարբերություն։ Իր ասածից հասկացա, որ նույնն է, ինձ եք մեղադրում, իմ նշանակած կադրերն են։ Ես ի՞նչ անեմ, որ քո նշանակած կադրերն են, ես հարց եմ բարձրաձայնել։ Եթե ինչ-որ մեկի նշանակած կադրերն են, իրավունք չունե՞ն կոռումպացված լինել, անպայման պետք է սեւ ու սպիտակ լինեն, որ կոռուպցիան բացահայտվի՞, չեմ հասկանում, սեւի կոռուպցիան էլ է կոռուպցիա, սպիտակինն էլ»,-ասել է նա։