Մեկնաբանություն

18.04.2021 11:30


նիկոլ փաշինն ու... կոտորածն անմեղաց

նիկոլ փաշինն ու... կոտորածն անմեղաց

Ժանտախտի երևույթը «հերձած» Ալբեր Քամյուն իր «Անկումը» գործում բավականին յուրօրինակ է մեկնաբանում Քրիտոսի խաչվելն ու ինքնազոհաբերումը: Ըստ այնմ՝ նրան ամբողջ կյանքում ուղեկցում էր անմեղ մանուկների կոտորածը, որ թեպետ անուղղակիորեն, բայց տեղի էր ունեցել իր ծննդյան պատճառով: Աստվածաշնչում նկարագրված այդ եղեռնագործությունը հատնի է նաև որպես «կոտորածն մանկանց» կամ «կոտորածն անմեղաց»:

Մեկ այլ գրական մեծություն՝ Վիլյամ Սարոյանը նույնպես անդրադարձել է այդ թեմային: Եվ նրա՝ «կոտորածն անմեղաց»-ում դատավորներն ու դատվողները տեղերով փոխվում են, սակայն մահապատժի ենթարկվողը, որ մեկեն դատավոր էր դարձել, իրենց պոտենցիալ մահապատժի ենթարկողին դատապարտում է...կյանքի, որպեզի նա շարունակի ապրել այդքան անմեղների մահվան ուղարկելու գիտակցմամբ ու այդ մեղքի բեռով:

Վերադառնանք, սակայն, մեր գաղջագարշ իրականություն:

Պետական դավաճանության մեղադրանքով դատապարտման ենթակա ու արժանի մեկը, ում անունն անգամ գրավոր հիշատակելը ցանկալի չէ, մահվան վարակի նման շարունակում է շրջել Հայաստանում: Քիչ չէ, որ նա դեռևս բանտախցում չէ, այլ ՀՀ վարչապետի պաշտոնում, աղետի ու չարիքի այդ մարմնավորումը դեռ մի բան էլ նախընտրական արշավանք է իրականացնում: Եվ կիրականացծնի, քանի դեռ թրքահպատակին, Հայրենիքը թուրքին ծախողին ծափահարողներ ու նրան լպստողներ կան:

Այսօր, օրինակ, դժոխքի դեսպանորդն ու հայատյաց մարդակերը այցելել էր Վայոց ձոր: Ելույթներ էլ է ունեցել, ինչ-որ ցնդաբանություններ է դուրս տվել, հերթական կտերն է տվել կտասերներին:

Բայց ոչ թե դա ուշադրություն գրավեց, այլ այն, որ նիկոլ փաշինի հետ հանդիպելու էին քշել դպրոցահասակ երեխաների, ինչը միանգամայն պարզորոշ երևում է այդ սատանայի ու վայոցձորցի դպրոցականների հանդիպման լուսանկարներից ու տեսանյութում:

Ի դեպ, սա նման առաջին դեպքը չէ: Մինչ այս էլ, նիկոլ փաշինի հետ հանդիպմանը, օրինակ, Արագածոտնի մարզում նորից նրա պալիցայները «հանդիպման» էին քշել ոչ միայն արժանապատվությունից զուրկ անձանց, այլև դպրոցահասակ երեխաների:

Սա անում են նրանք ու այն «իշխանությունը», որի ներկայացուցիչները ու որի աջակիցները ընդամենը մի 4-5 տարի առաջ, քիչ էր մնում կրծեին, օրինակ, Հայաստանում ԱՄՆ դեսպանի արմունկները, ավելին, սաստիկ աղմկում ու ճղավում էին, ասես իրենց քոռ դանակով մորթելիս լինեին, եթե հանկարծ որևէ նախընտրական հավաքում մի քանի երեխա էին նկատում:

Հիմա, այդ փարիսեցիների ու կեղծավոր ստահակների համար ամեն ինչ ուղղակի հրաշալի է, քանի որ երեխաները քշվում են իրենց կուռք, հայ ժողովրդի երդվյալ թշնամի ու պետական հանցագործ նիկոլ փաշինի հետ հանդիպմանը: Դեռ զարմանալի է, որ այդ երեխաների ծնողներից ոչ մեկը իր զավակին իր ձեռքով չի զոհաբերել նիկոլ փաշինի ոտքերի առաջ:

Չնայած, բովանդակային առումով գրեթե ոչ մի տարբերություն չկա, քանի որ թույլ տալ, որ քո զավակը ներկա գտնվի նիկոլ փաշինի պես պիղծ ու մարդակեր, հազարավոր հայ զինվորների գլուխը կերած ստահակի հետ հանդիպմանը, գրեթե նույնն է, ինչ սեփական զավակին մոլոքին զոհաբերելը:

Առհասարակ, խնդիրն այն չէ, որ կա նիկոլ փաշին ու նա դեռևս պատժված չէ: Խնդիրն այն է, որ կան դավաճանությանը, ազգադավությանը, հանցագործությանն ու մարդակերության ծափահարողներ, կան նման ստահակին պաշտող աղանդավոր-զոմբիներ: Հենց նրանց պատճառով են տեղի ունենում սատանայություններ, ոճիրներ ու պղծություններ: Հենց նման անազգ, կռտված հիշողությամբ կամ մանկուրտացած տխմարապողոսներն են ծնում նիկոլի նման հրեշներ:

Ի դեպ, դա այսօր ասել է, թե այսօր բանտերում անմեղ մարդիկ չկան: Բայց խնդիրն այն է, որ այսօր բանտում չեն հայ ժողովրդի ու հայոց պետությունների գլխին սարսափելի աղետներ բերած ազգադավ սրիկաները՝ նիկոլ փաշինի գլխավորությամբ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը