Լրահոս

17.04.2021 21:15


Կրակոցներ Երևանում․ ոստիկանները վնասազերծել են մինչև ատամները զինված քաղաքացուն

Կրակոցներ Երևանում․ ոստիկանները վնասազերծել են մինչև ատամները զինված քաղաքացուն

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արցախի 8/16 հասցեի դիմաց կրակոցներ են հնչում։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված վայրում բանակցություններ են վարել մի քաղաքացու հետ, ով մինչև ատամները եղել է զինված։ Որոշ ժամանակ անց Էրեբունու ոստիկանապետի օպերգծով տեղակալ Վ. Խաչատրյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Անանյանը, վտանգելով իրենց կյանքը՝ կարողացել են վնասազերծել այդ քաղաքացուն, ապա բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ավտոմատ, «գրանատներ», որսորդական հրացան, փամփուշտներ և այլ զենք-զինամթերք։

Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրատվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այդ քաղաքացու ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա անունը Արմեն է։

Այս խորագրի վերջին նյութերը