Լրահոս

17.04.2021 18:02


Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Արցախի փրկարարները հայ զինծառայողի (կամավոր կամ պահեստազորային) աճյունը տարհանել և փոխանցել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության պահպանության բյուրո, որից հետո նրա ինքնությունը պարզելու նպատակով կտեղափոխվի ՀՀ»,-ասված է գրառման մեջ:

Ռազմական գործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 աճյուն։

Այս խորագրի վերջին նյութերը