Մեկնաբանություն

17.04.2021 17:25


Ում համար է պետական գաղտնիք բացահայտել Նիկոլը

Ում համար է պետական գաղտնիք բացահայտել Նիկոլը

Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում պետք է ելույթ ունենար ու խոսեր 2020–ին կառավարության արածից ու չարածից, ներկայացներ հաշվետվություն, բայց լրիվ ուրիշ բանով էր զբաղված։ Մուտիլովկայով: Ինչպես միշտ:

Նիկոլի հաշվետվությունն Ադրբեջանի համար էր: Զեկուցում էր, թե ինչքան զոհ, անհետ կորած, չճանաչված դիակ ունի հայկական կողմը պատերազմի արդյունքում: Նա պլյուսով ու մինուսով էր խոսում զոհերի մասին՝ արձանագրելով 4.000-ն անցնող զոհերի քանակի մասին (իրականում զոհերն ավելի շատ են. Նիկոլը մարդկանց մահն էլ է կեղծում):

«Ժողովրդի» վարչապետն իր խոսքում անդրադարձավ նաև 2016-ի ապրիլյան պատերազմին: Նա նշեց, որ համապատասխան հանձնաժողովի աշխատանքների արդյունքները չեն հրապարակվել, քանզի մեծ մասը պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն է: Ահա այստեղ են հարցեր առաջանում:

Ինչպես հայտնի է, այդ տխրահռչակ հանձնաժողովը գլխավորել է ոչ պակաս տխրահռչակ Քոչարյան Անդրանիկը՝ բեղավորից մորուքավորի վերածված այդ քայլարածը: Հանձնաժողովի անդամներ են եղել բազմաթիվ պատահական մարդիկ, այդ թվում՝ սորոսաթուրքական շրջանակներից:

Փաստորեն, սրանց հասանելի են դարձել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Մասնավորապես՝ զինվորականներից բազմաթիվ տեղեկություններ են փորփրել մեր զորքերի վիճակի, ներքին որոշումների, մարտավարության և այլնի մասին:

Հիմա հարց է առաջանում: Ո՞ւմ համար են հասանելի դարձել այդ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները: Արդյոք թուրքերին ու ադրբեջանցիներին չե՞ն փոխանցվել դրանք: Կա մեծ կասկած, որ այդ հանձնաժողովը հենց թուրք-ադրբեջանական զույգին անհրաժեշտ տեղեկատվության փոխանցման համար է ստեղծվել: Պատահակա՞ն է, որ 44-օրյա պատերազմից հետո Քոչարյան Անդրանիկը մշտապես հայտարարել, որ պետք է լեզու գտնել հաղթող կողմի հետ ու գնալ քիրվայության: Նույն քարոզով զբաղված են նաև Նիկոլն ու իր թուրքամետ ուսապարկերը:

Իշխանափոխությունից հետո կարիք կա համազգային հանձնաժողովի ստեղծման: Այդ հանձնաժողովը պետք է բացահայտի նիկոլենց վարքագիծը պատերազմի օրերին, բացահայտի պատերազմի հանգեցման ու պարտության պատճառները: Բացի այդ, պետք է բացահայտվեն նաև Քոչարյան Անդրանիկի գլխավորած ապրիլյան պատերազմի հանձնաժողովի գործունեության իրական նպատակները: Բացահայտումներին պետք է հաջորդեն քաղաքական ու իրավական գնահատականներ: Դավաճանները և թուրքական 5-րդ շարասյան բոլոր ներկայացուցիչները պետք է պատժվեն:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը