Լրահոս

17.04.2021 16:40


Բռնվել էին զորամասին պատկանող ստորգետնյա մալուխները գողանալու պահին

Բռնվել էին զորամասին պատկանող ստորգետնյա մալուխները գողանալու պահին

Ապրիլի 16-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Պուշկինո գյուղի հարակից դաշտավայրում մալուխ գողնալու պահին բռնել ու բաժին բերման են ենթարկվել Գարգառ գյուղի բնակիչ երեք տղամարդու։ Նրանք ոստիկաններին հայտնել են, որ ապրիլի 15-ին նույնպես նույն դաշտավայրում կացնով կտրել ու գողացել են ՊՆ զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը