Կոտայքում կանչով մեկնած բժիշկները 7 ամսական հղի կնոջը հայտնաբերել են մահացած վիճակում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 16-ին, Կոտայքի մարզում, ժամը 13։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել է կնոջ դի։
Նշված վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 38-ամյա Լյուդմիլա Ա-ն էր։
Ըստ բժիշկների՝ մահացածը գտնվում էր հղիության 7-րդ ամսում։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։