Լրահոս

16.04.2021 19:25


Քանդել էին ցանկապատը և փորձել գողություն անել

Քանդել էին ցանկապատը և փորձել գողություն անել

Ապրիլի 11-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքում ահազանգ էր ստացվել, որ երկու անձինք բաժանմունքի սպասարկման տարածքում գտնվող մի ընկերության ցանկապատի տակ փորում են։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 15-ին, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Արարատի բաժանմունք բերման ենթարկվեցին 42 և 44 տարեկան երկու տղամարդ։ Պարզվել է, որ նրանք ապրիլի 11-ին ընկերության ցանկապատի տակի հատվածը փորելու և քանդելու միջոցով փորձել էին գողություն անել:

Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը