Լրահոս

16.04.2021 21:25


Խարդախության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խումբը ապրիլի 16-ին Դոնի Ռոստով-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել 31-ամյա Կարեն Ն.-ին, որը 2019 թ. հոկտեմբերի 9-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Կարեն Ն.-ն փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին:

Այս խորագրի վերջին նյութերը