Միանշանակ իրավունքներս խախտվել են. Ռուբեն Վարդազարյան
Երեկ Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և հենց տեղում մեղադրանք է առաջադրվել: Զուգահեռաբար ԲԴԽ-ն նիստ է արել և կասեցրել Վարդազարյանի լիազորությունները, նրա տեղը զբաղեցրել է իշխանության սրտի ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Վարդազարյանը Hraparak.am-ին ասաց, որ իրեն մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` արդարադատությամը միջամտելը, խափանման միջոց է ընտրվել սստորագրությունը չհեռանալու մասին:
Հարցին` ճի՞շտ է, որ իր դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր, այժմ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը և այդ ենթադրյալ արդարադատությանը խոչընդոտելը հենց իր հետ է կապված, Վարդազարյանը դրական պատասխան տվեց` հաստատելով տեղեկությունները, և նշեց, որ առաջիկայում ասուլիս կհրավիրի և մանրամասն կներկայացնի:
-Պարոն Վարդազարյան, ԲԴԽ անդամներից մի քանիսն են միայն դեմ եղել, որ Ձեր լիազորությունները կասեցնեն, տեղյա՞կ եք` ովքեր են կողմ քվեարկել:
-Այո, հինգ գիտնական և մեկ դատավոր անդամ է կողմ եղել` Սերգեյ Չիչոյանը, իսկ դեմ են եղել դատավոր անդամ Ստեփան Միքայելյանը և Անի Մխիթարյանը: Պարոն Մակյանն էլ Քովիդով հիվանդ է և չի մասնակցել:
-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր լիազորությունների կասեցմանը կողմ քվեարկած այդ վեց անդամի վարքը:
-Չեմ գնահատում, կարծում եմ` այդ գնահատականները ես չպետք է տամ, այլ իմ գործընկեր դատավոր անդամները և հանրությունը:
-Ձեզ հիմա փոխարինում է Գագիկ Ջհանգիրյանը, փաստորեն, որից արդեն եզրակացրին շատերը, որ սա, փաստորեն, իշխանությունների ծրագիրն էր` այս ձևով ազատվել Ձեզանից և Ջհանգիրյանին նստեցնել Ձեր աթոռին:
-Կարծում եմ` այո:
-Այսինքն` համարում եք, որ այս ճանապարհով փորձեցին Ձեզանից ազատվե՞լ:
-Այո: Շատ պարզ ու հասարակ է ամեն ինչ, շատ հասկանալի է` իմ լիազորությունները կասեցվել են, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի Ջհանգիրյանն է:
-Հասա՞ն իշխանությունները իրենց ուզածին:
-Կարծում եմ, որ իրենց ուզածին չեն հասել, քանի դեռ աշխատասենյակը և ծառայողական ավտոմեքենայի պայքարը չի ավարտվել:
-Կարծում եք` Ջհանգիրյանը աշխատասենյակը և մեքենայի կարի՞ք ուներ:
-Կարծում եմ` նաև (հումոր է):
-Իսկ Ձեր իրավունքների խախտում կա՞ այս ամենում, փորձելո՞ւ եք դրանք դատական կարգով պաշտպանել:
-Միանշանակ խախտվել են, և իմ իրավունքների պաշտպանությունն իրականացնելու եմ բոլոր հնարավոր միջոցներով: