Առանց ԲԴԽ համաձայնության՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրգործ չէր կարող հարուցվել․ այս գործընթացը դատական իշխանության անկախության դեմ ուղղված ոտնձգությունների շարքում է․ Արամ Օրբելյան
Այս գործընթացը տեսնում եմ դատական իշխանության անկախության դեմ ուղղված քայլերի, ոտնձգությունների շարքում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործի հարուցմանն ու նրա լիազորությունների կասեցմանը։
Նա նշեց, որ իրավական տեսակետից այս գործընթացում տեսնում է լուրջ խնդիրներ և՛ բուն քրեադատավարական, և՛ սահմանադրաիրավական իշխանությունների տարանջատման լույսի ներքո։ Օրբելյանն ընդգծեց՝ առանց ԲԴԽ-ի՝դատավորի նկատմամբ չէր կարող հարուցվել որևէ քրեական գործ։
«Այն ծավալով, որով կան հրապարակումներ, մի շարք իրավական խնդիրներ եմ տեսնում։ Ռուբեն Վարդազարյանը, բացի ԲԴԽ նախագահ լինելու հանգամանքից, ունի դատավորի կարգավիճակ, իսկ դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը, առանց ԲԴԽ համաձայնության, չէր կարող սկսվել։ Այն ձևակերպումը, թե դա չի առնչվում իր՝ որպես դատավորի գործունեությանը, նույնպես հիմք չէ, որովհետև դա որոշելու իրավասությունը ԲԴԽ-ինն է։ Մինչև գործ հարուցելը՝ պետք է դիմեին ԲԴԽ, ստանային համաձայնությունը, այնուհետև գործընթաց սկսեին։ Ինչքան հասկանում եմ՝ դա տեղի չի ունեցել»,-ասաց փաստաբանը, ապա ևս մեկ հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց․
«Կարծես, երբ Վարդազարյանը գտնվել է ՀՔԾ-ում, ԲԴԽ նիստ է հրավիրել, և այն անցկացրել է Գագիկ Ջհանգիրյանը։ Սա խնդրահարույց է, որովհետև քանի դեռ Վարդազարյանի լիազորությունները չէին կասեցվել ԲԴԽ-ի կողմից, նա շարունակում էր մնալ ԲԴԽ նախագահ, հետևաբար նրա գործառույթները որևէ կերպ չէր կարող այլ անձ իրականացնել։ Ըստ տարածված հաղորդագրությունների` ԲԴԽ նախագահի լիազորությունները փաստացի կասեցվել են դեռևս պաշտոնապես կասեցված չլինելու ընթացքում»,-ասաց Օրբելյանը։
Նա ընդգծեց՝ քաղաքական իշխանություններն առնվազն ԱԺ մակարդակով իրենց դժգոհությունը արտահայտել են Վարդազարյանի վերաբերյալ, հետևաբար գործընթացը պետք է դիտարկել նաև այդ լույսի ներքո։
«Չգիտեմ՝ ինչ են մեղսագրել Վարդազարյանին, ինչ արարքի շրջանակներում են այս գործընթացքները սկսել, բայց մի բան փաստ է` առնվազն վերջին մի քանի տարիների ընթացքում բավականին երկար ժամանակ իրավապահ մարմինները գործընթացները պարբերաբար խախտում են։ Նշում են՝ անձը, միևնույն է, վատ բան է արել, կապ չունի՝ ինչ, իսկ իրականում դա անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում է, բոլոր գործընթացներն ի սկզբանե դառնում են ապօրինի և չեն կարող ունենալ շարունակություն։ Սա չի վերաբերում միայն Վարդազարյանի դեպքին։ Օրինակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ գործ հարուցվեց՝ նրան հեռացնելու ակնկալիքով։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ վերջում տեսնում ենք, որ իրավաբանական գործընթացը խախտումներով է տեղի ունեցել, ինչը, մեղմ ասած, շատ ցավալի է»,-ասաց նա։
Օրբելյանն ընդգծեց, որ շատ մտահոգիչ է ԲԴԽ դերի կտրուկ բարձրացումը՝ վերջին դատական փոփոխությունների փաթեթում։
«Մենք ժամանակին լուրջ աշխատանք ենք տարել, որ ԲԴԽ-ին նախորդած կառույցը՝ Դատարանների նախագահների խորհուրդը, Վճռաբեկ դատարանի նախագահը չունենան հիերարխիկ ազդեցության հնարավորություն։ ԲԴԽ-ն դատավորների տնօրենը չէ, այն մարմին է, որն ապահովում է դատավորների անկախությունն ու արդյունավետությունը, ընդունում է որոշակի ակտեր»,-ասաց փաստաբանը՝ նշելով, թե ԲԴԽ-ի շուրջ կատարվող գործընթացքները պետք է դիտարկել նաև դրա լիազորությունների ընդլայնման շրջանակներում։