Քաղաքական

02.06.2011 10:14


Վարդգես Գասպարի. «Ամոթ մեզ բոլորիս էսպես քաղբանտարկյալ պահելու համար»»

Վարդգես Գասպարի. «Ամոթ մեզ բոլորիս էսպես քաղբանտարկյալ պահելու համար»»

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀԱԿ հայտնի ակտիվիստ Վարդգես Գասպարին քաղբանտարկյալ Արա Հովհաննիսյանին նարկոման, գող, ավազակ և փալաս է անվանել ու պահանջում է նրան հեռացնել ՀԱԿ–ից։

Իր բողոքի ձայնը Վարդգես Գասպարին շարունակում է բարձրացնել։ Այժմ էլ «Facebook» սոցիալական ցանցի «Պայքար, պայքար, մինչև վերջ» էջում է գրել, թե հանցաշխարհի ներկայացուցիչ Արա Հովհանիսյանը ՀԱԿ- ում տեղ և անելիք չունի։

«Նա բազմիցս հայտարարել է. «Ինչ քաղբանտարկյալ, ես գողական եմ»: Նրա ծնողը Ազատություն ռ/կ-ով հայտարարել է. «Սերժը, թե Լևոնը, ինձ համար մեկ են. թող տան իմ էրեխին, էս երկրից գնամ»: Տվեցին էրեխիդ, թող ՀԱԿ-ից հեռացի՛ր: Ո՞վ է շահագրգռված հանցաշխարհի ներկայացուցչին ՀԱԿ շարքերում պահել»,–մասնավորապես գրել է Գասպարին։

Իսկ նույն սոցիալական ցանցի արդեն իր էջում նա ավելացրել է.

«Ես շեշտում եմ, որ ոչ միայն որպես անձ, այլ նաև որպես հանցաշխարհի ներկայացուցիչ՝ Արա Հովհաննիսյանը պետք է հեռացվի ՀԱԿ-ից: Նա ցայտուն իրեն դրսևորել է գողապետական բուրգի հիերարխիայում:

Հատված «Նուբարաշենում» նրա վարքագծին լրիվ համապատասխանող իմ գրառումից.

Գողական օրենքները հարկադրելու համար առանձնապես նվաստացնում էին որոշ կալանավորների: Այդ անձինք, մեծամասնության կողմից ենթարկվում էին ծաղր ու ծանակի` դիպչելով նրանց ամենաանձնական, զգայուն և ցավոտ խնդիրներին: Անշեղորեն իրականացվում էր գողական աշխարհի հայտնի ասացվածը. «Բերդը կոտրում է մարդկանց»։ Խցում գողական փոքրամասնությունը, խուց նայողի գլխավորությամբ, մշտական սթրեսի մեջ էր պահում մյուս մասին: Առիթները լինում էին կենցաղային ամենատարբեր հարցերը: Որոշ մարդիկ խիստ սթրեսի պատճառով ձեռք էին բերում հիվանդություններ (մարմնի մասերի` ձեռքերի-ոտքերի ուռածություն): Առավել դաժան դեպքերում մարդիկ կորցնում էին   ինքնավստահությունը, նույնիսկ կանգնում են ինքնությունը կորցնելու, խելագարության շեմին: Դա արվում էր  այլոց դասեր տալու, նրանց հնազանդեցնելու համար: Կալանավորին նվաստացնելու դասական եղանակ էր նրան որպես «գալուբոյ ներկայացնելը, նրան իգական սեռի անունով դիմելը, նրա հասցեին գռեհիկ սեքսուալ  արտահայտություններ անելը, նրան ծաղրելը, խմբովին ծանակի ենթարկելը: Դա մինչև ինքնասպանության աստիճանի ճնշող երևույթ էր, և դժվար թե որ որևէ մեկը, նույնիսկ ազատվելուց հետո,  բողոքի իր նկատմամբ նման բռնություններ կիրառվելու դեմ:

-Գայուշ, հլե գնա լողցի... ասա տնից էն թելով վարդիկներից ուղարկեն...հո հիվանդ չե՞ս...

ԱՄՈԹ ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ՄԵՐ ԷՍՊԵՍ ՔԱՂԲԱՏԱՐԿՅԱԼ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը