Մեկնաբանություն

16.04.2021 12:00


նիկոլի մուղդուսիաբարո հարձակումը Հայաստանի դատական իշխանության վրա

նիկոլի մուղդուսիաբարո հարձակումը Հայաստանի դատական իշխանության վրա

Պետական դավաճանության մեղադրանքով քրեական հետապնդման արժանի թրքահպատակ նիկոլ փաշինը նոր հարձակում է սկսել Հայաստանի դատական իշխանության, կոնկրետ՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) վրա: Հազիվ թե կարելի է այլ կերպ մեկնաբանել այն տեղեկությունը, որ թրքահպատակների իշխանությունը՝ թրքահպատակի հպատակ ու մենկլավիկ ոմն գլխ.դատախազի գործակցությամբ, քրեական հետապնդում է սկսել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ:

Վերջինիս պարագան էլ է, ի դեպ, ուշագրավ: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանն՝ ինքը, ԲԴԽ նախագահ դարձավ «թավշյա» հեղաշրջումից հետո, հեղաշրջողականների կազմակերպած ճնշման հետևանքով ու, հասկանալի է, նիկոլ փաշինի «դաբռոյով»: Սինչև նիկոլ փաշինի կապիտուլյանտությունը այդ առումով կարծես առանձնակի հարցեր չէին ծագել: Բայց այն բանից հետո, երբ նիկոլ փաշինը հանձնեց Արցախը, պետությունն ու ժողովրդին մատնեց աղետի, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հստակ հասկացրեց, որ չի պարի թրքահպատակների մուղամների տակ, ավելին՝ բոլոր դատավորներին կոչ արեց առաջնորդվել բացառապես օրենքով, չենթարկվել ոչ մեկի՝ ո՛չ իշխանության, ո՛չ էլ քաղաքական ուժերի ճնշումներին:

Դա, իհարկե, դուր չեկավ թրքահպատակների իշխանությանն ու նրանց վարչաղետին, ուստի առաջին իսկ հարմար առիթի դեպքում՝ հիշյալ կոչից ամիսներ անց, «թուրքական քայլերգ» խմբակցության ծայթանձն ներկայացուցիչները՝ նիկոլի «ֆաս» հրահանգով հարձակվեցին Ռուբեն Վարդազարյանի վրա: ԲԴԽ նախագահը, պետք է ասել, մեն-մենակ մնալով մանդատակիր, փրփրաբերան ճղճղացող այդ խաժամուժի դեմ՝ հնարավորինս արժանապատվորեն դիմակայեց նրանց:

Եվ ահա, կարծելով, որ արդեն ռեպրեսիվ հակահարձակման անցնելու ժամը եկել է՝ Հայաստանի թրքահպատակ ուզուրպատոր նիկոլ փաշինը որոշեց վերսկսել ճնշումը ԲԴԽ-ի, կոնկրետ՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի վրա՝ նրա դեմ քրեական գործ հարուցելով: Իրականում բուն նպատակը ոչ միայն Ռուբեն Վարդազարյանի վրա ճնշում գործադրելն է ու նրան ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացնելը, այլ այսպիսով նիկոլ փաշինը ձգտում է տեղ ազատել «հավաբնային» պալատատեր իր Գագիկ Ջհանգիրյանի համար, որին այս ընթացքում սողոսկեցրել էին ԲԴ խորհրդի կազմ:

Գուցե ավելորդ է դա ասել, բայց փաստի արձանագրման համար, թերևս, արժե նշել, որ դատական իշխանության վրա այս բացահայտ, եթե չասենք՝ մուղդուսիաբարո հարձակումն իրականացնում է այն նույն նիկոլ փաշինը, որ իր ուսապարկերից ավելի փրփրաբերան, ԱԺ ամբիոնից երեկ չէ առաջին օրը հայտարարում էր, թե՝ «դատական համակարգը չենք պատկերացնում, որ մեզանից կախված լինի, մենք գնում ենք մեր իդեալի ետևից…»:

Ըստ այնմ, նիկոլ փաշինի իդեալը Հայաստանում ընտրակեղծիքների «պապա», զուտ տարիքը հարգելով՝ ընտրակեղծարարության «պապի» Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ նախագահ դարձնելն է:

Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանին ԲԴ խորհրդի նախագահ դարձնելն էլ ինքնանպատակ չէ, իհարկե: Նախ, նա՝ որպես իր տեր փաշինի կամակատար, բնականաբար, անցնելու է դատավորների վրա կոշտ, անգամ ուժային ճնշում իրականացնելու, դատավորների նկատմամբ հաշվեհարդարների, հետապնդումների իրականացման: Հնարավոր է, նաև խոշտանգումներ լինեն, ինչպես ասենք, «Մատաղիսի գործով», ի վերջո, չմոռանանք, որ Գագիկ Ջհանգիրյանի մասին է խոսքը: Փաշինական ռեպրեսիաներն առաջին հերթին այն դատավորների դեմ են ուղղվելու, որոնք համարձակվել են առաջնորդվել օրենքով և չեն կատարել ուզուրպատոր-կապիտուլյանտի հրահանգներն ու կապրիզները:

Բացի դրանից, ընտրակեղծարարության «պապի» Ջհանգիրյանի հարուստ փորձը նույնպես կօգտագործվի՝ այսպես կոչված «արտահերթ ընտրություններում» նիկոլ փաշինի վերարտադրությունն ապահովելու նպատակով:

Առհասարակ, հետաքրքիր է, թե յուրային «նախկին», ավելին՝ «նախկինաց նախկին» Ջհանգիրյանին նիկոլ փաշինն ինչո՞ւ միանգամից ԿԸՀ նախագահ չցանկացավ դարձնել, չէ՞ որ «նախկին» Տիգրան Մուկուչյանը կարող է և հիշել, որ այդ պաշտոնում է դեռ նախահեղաշրջումային ժամանակներից:

Թեպետ, կարելի է գուշակել, թե ինչու Գագիկ Ջհանգիրյանին միանգամից ԿԸՀ նախագահ չդարձրեցին, այլ փորձում են ԲԴԽ նախագահ դարձնել: Այդպես և՛ դատական իշխանությունը կդնեն թրքահպատակների «կալպակի տակ», և՛ տակից ԿԸՀ կգործուղեն նույն Ջհանգիրյանին: Քավ լիցի, ԲԴԽ ու ԿԸՀ շենքերն իրարից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են:

Անկախ ամեն ինչից, հետաքրքիր է հետևել, թե ինչ տենդագին ու նյարդային շարժումներով է նիկոլ փաշինը հիմքեր, գործիքներ ու գործակատարներ պատրաստում իր վերարտադրության համար: Այս թրքահպատակին թվում է, թե ինքը Հայաստանում դեռ երկար է իշխելու: Սրա կողքինները դրան միտումնավոր չեն ասում, որ ինքն այլևս դիակ է (քաղաքական), որպեսզի դրա հիստերիկ տրամադրությունը չընկնի:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը