Լրահոս

16.04.2021 10:51


Սյունիքի մարզում «Ճանապարհային տնակ» կոչվող հարակից տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդ

Սյունիքի մարզում «Ճանապարհային տնակ» կոչվող հարակից տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզոմ: Ժամը 19:10-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքթաթային հոդի միջանցիկ թափանցող վերք, փափուկ հյուսվածքների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Անուշ Ապետյանն է, ով նշված վնասվածքը ստացել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 209-րդ կմ հատվածում գտնվող «Ճանապարհային տնակ» կոչվող հարակից տարածքում՝ անհայտ հանգամանքներում՝ դեռևս անհայտ անձի կողմից արձակված հրազենի կրակոցից:

Փաստի աթռիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը