Խրամատում քնած զինվորը. Վաղինակ Ղազարյանի պատերազմական լուսանկարը «World Press Photo» միջազգային մրցանակաբաշխության «Ժամանակակից խնդիրներ» անվանակարգում 3-րդ մրցանակն է շահել
Հայաստանցի լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանի՝ պատերազմի օրերին հեղինակած այս հանրահայտ լուսանկարը «World Press Photo» միջազգային մրցանակաբաշխության «Ժամանակակից խնդիրներ» անվանակարգում 3-րդ մրցանակն է շահել, տեղեկանում ենք մրցանակաբաշխության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Լուսանկարն արվել է 2020 թ. հոկտեմբերի 30-ին, Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի դիրքերում:
«Այս լուսանկարն ինձ գերել է առաջին իսկ օրից: Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ լուսանկարներ ու նման աշխատանքներ էին ստացվում այդ օրերին, բայց դրանք հիմնականում հակամարտությունը, վիշտն ու կորուստներն էին արտացոլում: Այս լուսանկարում ընդհանուր կարիքի առկայությունը շատ պարզ դրվագի տեսքով խորապես ու շատ գեղեցիկ ձևով է ֆիքսել: Այս լուսանկարում տարբերվող հայացքով է ներկայացված հակամարտության ազդեցությունը մարդկային կյանքի վրա»,-ասել է մրցանակաբաշխության ժյուրիի անդամ և «National Geographic»-ի լուսանկարների բաժին փոխտնօրեն Քեթի Մորանը:

Աղբյուրը՝ tert.am