Մոսկվայում հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել Turkish Airlines ավիաընկերության գրասենյակի մոտ՝ փորձելով փոխել իրենց տոմսերը (տեսանյութ)
Մոսկվայում Turkish Airlines ավիաընկերության գրասենյակի մոտ հերթ է կուտակվել. հարյուրավոր մարդիկ ցանկանում են փոխել իրենց տոմսերը, որոնք գնել ին Թուրքիա մեկնելու համար:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մարդիկ հերթ են կանգնել ավելի քան հինգ ժամ: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որը ցույց է տալիս զբոսաշրջիկների կուտակումն ընկերության գրասենյակի մոտ: Այնուհետև հավաքվածներին է մոտեցել ընկերության աշխատակիցն ու հայտնել, որաշխատանքային օրն ավարտվել է, և նրանք պետք է գան վաղը:
Նախօրեին թուրքական ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել էր, որ ապրիլի 15-ից հունիսի մեկն ընկած ժամանակահատվածի համար ավիատոմս գնած քաղաքացիներին կվերադարձվեն իրենց գումարները կամ կփոխեն թռիչքի ամսաթիվն՝ ըստ իրենց ցանկության:
Ռուսաստանը մինչև հունիսի 1-ի սահմանափակել է չվերթները դեպի Թուրքիա, որի ֆոնին տուր-օպերատորներին խորհուրդ տրվել դադարեցնել ուղեգրերի վաճառքը:
Մոսկվայում հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել Turkish Airlines ավիաընկերության գրասենյակի մոտ՝ փորձելով փոխել իրենց տոմսերը (տեսանյութ)
Մոսկվայում Turkish Airlines ավիաընկերության գրասենյակի մոտ հերթ է կուտակվել. հարյուրավոր մարդիկ ցանկանում են փոխել իրենց տոմսերը, որոնք գնել ին Թուրքիա մեկնելու համար:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մարդիկ հերթ են կանգնել ավելի քան հինգ ժամ: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որը ցույց է տալիս զբոսաշրջիկների կուտակումն ընկերության գրասենյակի մոտ: Այնուհետև հավաքվածներին է մոտեցել ընկերության աշխատակիցն ու հայտնել, որ աշխատանքային օրն ավարտվել է, և նրանք պետք է գան վաղը: