Քաղաքական

16.04.2021 10:47


Ալեքսանյանը թեև ընդամենը մի քանի օր է վերցրել մանդատը, բայց հավակնում է դառնալ հայրենի խորհրդարանի Ժիրինովսկին․ «Հրապարակ»

Ալեքսանյանը թեև ընդամենը մի քանի օր է վերցրել մանդատը, բայց հավակնում է դառնալ հայրենի խորհրդարանի Ժիրինովսկին․ «Հրապարակ»

«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը թեև ԱԺ ամբիոնից հերթական անգամ հոխորտում էր բոլորի ու հատկապես նախկինների վրա, սակայն նա անգամ լրագրողների հետ չառերեսվեց։ Եվ դրա համար ԱԺ թիվ մեկ «ուսապարկը»՝ ուսապարկի մասին հայտնի հայտարարության հեղինակ Վահագն Ալեքսանյանն անգամ խորամանկ քայլի դիմեց․ նիստի ընդմիջումն ավարտվելուց հինգ պակաս, երբ Փաշինյանը ստիպված էր վերադառնալ, ԱԺ դահլիճի դռների մոտ հավաքված լրագրողների առջև հայտնվեց Ալեքսանյանը և դեմքի խորհրդավոր արտահայտությամբ հայտարարեց, որ ասելիք ունի։

Լրագրողները հեռացան դռների մոտից, որ լսեն, թե ինչ դարակազմիկ հայտարարություն է անելու նորաթուխ պատգամավորը, և հենց այդ պահին Փաշինյանն իր շքախմբով ճողոպրեց դահլիճից։

Ի դեպ, Ալեքսանյանը թեև ընդամենը մի քանի օր է վերցրել մանդատը, բայց հավակնում է դառնալ հայրենի խորհրդարանի Ժիրինովսկին՝ պատեհ-անպատեհ ղժղժալով և լրագրողական ուշադրության կենտրոնում հայտնվելով»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը