ՌԴ-ն պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին. Զախարովա
Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև բարիդրացիական հարաբերությունների hաստատման նախաձեռնությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման հարցում:
«Հուսալի հիմք է 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ձեռքբերված համաձայնությունները: Մենք պատրաստ ենք հետագայում աջակցել այդ գործընթացին: Դեռ պետք է հաղթահարել շատ դժվարություններ, խոչընդոտներ: Շեշտը դնում ենք կայունության, ամուր տնտեսական զարգացման վրա: Հուսով ենք, որ կշարժվենք հարաբերությունների կարգավորման, վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ»,-նշել է նա: