Հայ գերիներին ազատ արձակելու լեհական ակցիան չեղյալ է հայտարարվել Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքների պատճառով
եհաստանում, Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքների պատճառով, չեղարկվել է հայ գերիներին Ադրբեջանից ազատ արձակման պահանջով ակցիան։ Այս մասին հայտարարել է լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեխը, որը հրադադարի առաջին օրերից ի վեր պայքարում է ադրբեջանական ապօրինությունների դեմ:
«Թուրքամետ կազմակերպությունների սպառնալիքների և հայտարարությունների պատճառով Լեհաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց վաղվա ակցիան, որը պետք է տեղի ունենար ժամը 13:00-ին, չեղարկվում է: Անվտանգությունն առաջին տեղում է: Սա հայերի նկատմամբ ատելության հերթական գործողությունն է և Թուրքիայի ու Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը: Ազատեցե՛ք հայ ռազմագերիներին»,-գրել է Բուչեխը իր ֆեյսբուքյան էջում:

Աղբյուրը՝ yerkir.am