Լրահոս

15.04.2021 11:16


30 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1014 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

30 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1014 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1014 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 206 142-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4781-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 882 է, ընդհանուր առողջացածներինը՝ 185 125, փաստացի բուժվողներինը՝ 16 236: Մեկ օրում արվել է 4950 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 920 423 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը