Քաղաքական

15.04.2021 10:52


Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. ԲԴԽ-ից համաձայնություն չեն ստացել, բայց գրություն են ուղարկել

Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. ԲԴԽ-ից համաձայնություն չեն ստացել, բայց գրություն են ուղարկել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Ռուբեն Վարդազարյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց՝ չի ցանկանում խոսել այս թեմայով։

«Որևէ մեկնաբանություն չեմ տալիս, կներեք»,-ասաց Վարդազարյանը։

Ըստ օրենքի՝ գործ հարուցելուց առաջ նախաքննության մարմինը պետք է ստանա ԲԴԽ համաձայնությունը։

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն Aysor.am-ին ասաց, թե Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը չեն ստացել։

«Մեզ ուղարկված գրությունից, որքան հասկացել եմ, գործառութային խնդրով չի հարուցված, այսինքն՝ այս դեպքում դատախազության համաձայնություն պետք չի»,-ասաց Բեքմեզյանը։

Նա դեռ մանրամասն չի ծանոթացել գործի նյութերին, երեկ երեկոյան են իմացել այս մասին։

ԲԴԽ անդամն ասաց, թե, քանի որ գործի նյութերին ծանոթ չէ, չի կարող ասել՝ իրականում ճնշո՞ւմ է սա ԲԴԽ նախագահի նկատմամբ, թե՞ ոչ։

«Պրոֆեսիոնալ չի լինի, որ մեկնաբանեմ, ամեն դեպքում, խորհուրդը կարձագանքի»,-հավելեց Գրիգոր Բեքմեզյանը։

Այս խորագրի վերջին նյութերը