Քաղաքական

14.04.2021 17:09


Բոլորը մեղավոր են․ չզամանաք, որ վաղը զոհվածներին մեղադրի․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Բոլորը մեղավոր են․ չզամանաք, որ վաղը զոհվածներին մեղադրի․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

«Հիմա արդեն սուտ խոսելու հետ մեկտեղ դուրս է եկել թրջված գառի վիճակից, որ նոյեմբերի 10-11-ին էր ու սկսել է մեղքը բարդել բոլորի վրա: Այսօր արդեն ինքն ընդհանրապես մեղավոր չէր»,-Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին:

Ըստ նրա, այսօր Փաշինյանը մեղադրեց բոլորին, վաղը չզարմանանք, որ մեղավոր հռչակի զոհվածներին, միայն իր դավաճանությունը, իր կառավարման հետևանքով պատերազմի պարտությունն իր վրայից հեռու տանի:

«Արդեն հանրության խելագրության հասցրեց, որ մարդ կարող է իրար հետևից ԱԺ ամբիոնից այդքան սուտ խոսի: Այս մարդն ուղղակի հիվանդագին սուտասան է: Այսօր Ազգային ժողովում Նիկոլը սուտ էր խոսում Լելե Թեփեի մասին, սուտ էր խոսում, ձեռքերը լվանում էր: Ուրիշի վրա էր մեղքը բարդում: Իր կինն է այդ օրը եղել Արցախի նախագահականում, ինքն ու կինն են առանձին սենյակից դուրս եկել, Արարատ Միրոզյանն ու Արայիկ Հարությունյանն էլ գլուխները կախ սպասում էին, թե ինչ են խոսել ամուսիններով: Այդ օրն է հարցազրույց տվել ՌԲԿ-ով ու խոսել օպերացիայի մասին: Այդ փաստերը մի օրը աչքը կկոխեն շատ այլ փաստերի հետ շատ այլ ստերի դեմն առնելու համար»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը