Քաղաքական

01.06.2011 16:37


«Ազգային համաձայնություն». «Լևոն Տեր–Պետրոսյան` մարդ, ով պատրաստ է էժան գնով վաճառել Ղարաբաղը»

«Ազգային համաձայնություն».  «Լևոն Տեր–Պետրոսյան` մարդ, ով պատրաստ է էժան գնով վաճառել Ղարաբաղը»

2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանի ծրագրում Ղարաբաղի հարցի հետ կապված ընդամենը 2–3 տող էր, և ոչ հստակ ձևակերպումներ էին, այսինքն նա, ըստ էության, այդ ժամանակ մոռանալու էր տալիս ժամանակին իր դիրքորոշումը, որ ձայներ չկորցնի,–«7օր»–ի հետ զրույցում ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

Այսօր, սակայն, նրա կարծիքով` Լևոն Տեր–Պետրոսյանը վերադառնում 1998թ. իր մոտեցումներին, որոնք արտացոլված են «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածում։

«BBC»–ին տված հարցազրույցում նա նորից հիշեցրեց իր մասին` հասկանալով, որ արևմուտքի ու դրսի համար ինքն այդ իմաստով պետք է նորից երևա որպես ձեռնտու քաղաքական գործիչ` մարդ, ով պատրաստ է էժան գնով վաճառել Ղարաբաղը,– ասել է Ա. Հարությունյանն ու հավելել, որ դա նկատելի է նաև հանրահավաքներին Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթների շեշտադրումներում:

Նա ընդգծել է, որ Ղարաբաղի հարցում իր նախկին մոտեցումներին Լևոն Տեր–Պետրոսյանի վերադառնալը պայմանավորված է նաև իշխանությունների այսօրվա վարած անհետևողական քաղաքականությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը