Հիվանդ մարդ է, հիվանդ մարդուն ի՞նչ մեկնաբանեմ․ Մովսես Հակոբյան
Գեներալ-գնդապետ, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես ՀակոբյանըNEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանել է այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն իր հասցեին։
«Հիվանդ մարդ է, այդ հիվանդությունից է նրա ստախոսությունը: Այդքան բան: Հիվանդ մարդուն ի՞նչ մեկնաբանեմ, ամեն մի գժի ես պետք է մեկնաբանե՞մ: Իր ասածները բացարձակ սուտ են, բացի այդ էլ նա տգետ է, չի հասկանում՝ ինչ է նշանակում մարտական կոչ, ինչ է նշանակում զորահավաք: Երևի դա նույնպես կապված է հիվանդության հետ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 14-ից, ԱԺ ամբիոնից, պատասխանելով պատգամավորներից մեկի դիտարկմանը, որ հայտարարվել է՝ պատերազմի ընթացքում զորակոչի դադարը Փաշինյանի հրամանով է եղել, ասել է․ «Հայտարարության հեղինակը մեծ պրոբլեմ ունի, երբ նա բարձրաստիճան զինվորական լինելով՝ փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչև այսօր հայկական Զինված ուժերի տրամադրության տակ է»։
Հիշեցնենք, որ զորակոչի դադարի մասին խոսել էր Մովսես Հակոբյանը։
Հիվանդ մարդ է, հիվանդ մարդուն ի՞նչ մեկնաբանեմ․ Մովսես Հակոբյան
Գեներալ-գնդապետ, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանել է այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն իր հասցեին։