Լրահոս

14.04.2021 11:28


21 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1075 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

21 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1075 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1075 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 205 128-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4751-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 583 է, ընդհանուր առողջացածներինը՝ 184 243, փաստացի բուժվողներինը՝ 16 134: Մեկ օրում արվել է 5869 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 915473 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը