Ուշիի ոլորաններում «Նատախտարի» լիմոնադով ու գարեջրով բարձված DAF բեռնատարը կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում. փրկարարները մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայի մեջ որոնում են վարորդին
Այսօր՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ուշիի ոլորաններում DAF մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև բախվել մի քանի ծառերի, արմատախիլ արել և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։
Արդեն 40 րոպեից ավելի է, Աշտարակի հրշեջ-փրկարարները և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի ծառայողները որոնում են վարորդին և, ըստ նախնական տեղեկությունների, փրկարարներն արդեն մոտավոր հայտնաբերել են վարորդի դին, ու հիմա Աշտարակի ոստիկանապետի հանձնարարականով դեպքի վայր է բերվում հատուկ վերամբարձ կռունկ, որպեսզի ավտոմեքենան մի քիչ կարողանան բարձրացնել, որ փրկարարները դին դուրս բերեն տակից։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Սվտոմեքենան բարձված է եղել «Նատախտարի» լիմոնադով և գարեջրով և այն ամբողջովին թափված է ողջ տարածքում, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։