Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներն ամբողջ գիշեր մնացել են մարզպետարանի շենքի մոտ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ նրանց պահանջը շարունակում է նույնը մնալ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում և իրենց զինվորների հարցի լուծում։
«Մենք ուրիշ պահանջ ու ասելիք չունենք, մեր միակ պահանջը մեր երեխաներն են, և թող մեր գերագույն հրամանատարը գա ու մեզ պատասխան տա: Այնքան ժամանակ մարզպետարանից չենք գնա, մինչև գա»,-նշեցին ծնողները:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Խծաբերդի հատվածում գերի ընկած տղաների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքն ու ելքը: Երեկոյան հարազատները թույլ են տվել, որ կին աշխատակիցները դուրս գան շենքից, բայց տղամարդիկ մնացել են։
«Այնպես չէ, որ մենք բռնի ուժով ստիպել ենք` մի գնացեք, տղամարդիկ հոժարակամ են մնացել»,–ասացին գերիների հարազատները:
Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ