Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ վերջերս եկա այն եզրակացության, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի իր «վկաները»։ Խոսքս ոչ թե Լևոն Տեր–Պետրոսյանին կռապաշտորեն երկրպագող զոմբիացածների տիպի «վկաների» մասին է, այլ իշխանական շրջանակները ներկայացնող անձանց։
Քոչարյանի վկաների «թեժ տասնյակն», անտարակույս, գլխավորում է «ֆուտբոլասեր» նախագահ Սերժ Սարգսյանը, ով, դատելով ամենից, քունն ու դադարը կորցնում է, երբ Քոչարյանի մասին է լսում։
Քոչարյանի «խաթեր» Սարգսյանը նույնիսկ «երկխոսում» է ՀԱԿ առաջնորդի հետ՝ վերջինիս օգտագործելով որպես նորաթուխ դհոլ՝ երկրորդ նախագահի դեմ հանդես գալու և իր սրտի ուզածները բարձրաձայնելու պահով։ Դհոլն էլ հաճելին համատեղում է օգտակարի հետ և դրանով իսկ «լվանում» իրենից առաջ հաճախորդացման քարքարոտ ճամփան բռնածների գլուխները։
Իսկ այն որ Սերժ Սարգսյանը հակառակ իմաստով «Ռոբերտի վկա» է դարձել, նախագահականում արդեն չեն կարողանում թաքցնել։
Օրինակ՝ բավական էր լուր տարածվեր, թե Քոչարյանը հանդիպել է Պուտինին,Սարգսյանն իր ջահելական թիմի բոլոր ռեսուրսները «մեյդան» հանեց ու տարածեց, թե դա ոչիչն չի նշանակում, իսկ հետո, երևի ինքն իր վախը հաղթահարելու համար, լրատվամիջոցներից մեկի շուրթերով հայտարարեց, թե նման հանդիպում չի եղել։ «Լևոնական» թերթերը, մեկ կենտրոնից եկած հրահանգով, շտապեցին թութակի պես կրկնել Բաղրամյան 26–ից եկած «չհանդիպման» մասին պատվերը, բայց հետո հայտնվեցին հիմար վիճակում։ Բանն այն է, որ նույն այդ լրատվամիջոցը, որը սկզբնաղբյուր էր դարձել սերժական թերթերի ու կայքերի համար, ստիպված ինքն իրեն հերքեց և լուր տվեց, ըստ որի՝ իր մոսկովյան աղբյուրներին հղում անելով հաստատում էր ՀՀ երկրորդ նախագահի ու ՌԴ վարչապետի հանդիպման փաստը։
Այս ամենը ցույց տվեց, թե ինչ աստիճանի է սարսափած Սերժ Սարգսյանը, որ Քոչարյանի այս կամ այն հանդիպմանը նմանատիպ ռեակցիա է տալիս՝ ակամայից վերածվելով երկրորդ նախագահի հանդիպումների գովազդով զբաղվող գործակալի կամ այլ խոսքերով՝ «վկայի»։
Հարցն այստեղ այն չէ, թե ի՞նչ են խոսել ՀՀ և ՌԴ նախկին նախագահներն ավելի քան երեք ժամ տևած հանդիպման ընթացքում և արդյոք այդ հանդիպումը վտա՞նգ է պարունակում Սարգսյանի համար։ Հարցն այն է, որ Սերժ Սարգսյա՛նն է իր համար վտանգավոր համարում Քոչարյանի բոլոր քայլերն ու նմանատիպ հանդիպումները և իր վարքագծով մատնում սեփական տագնապները։ Դե երևի Ս.Սարգսյանը հարյուր տարվա «շախմատիստ» է ու մի բան գիտի, որ իրար է խառնվել, այլապես ինչո՞ւ պետք է «փուռը» տար իր կողմից վերահսկվող մեկ տասնյակից ավելի «ընդդիմադիր» թերթերի ու կայքերի, որոնք պիոների պարտաճանաչությամբ տպեցին «Ռեգնում» գործակալության միջոցով տարածված այն կեղծ լուրը, թե Քոչարյանը Պուտինին չի հանդիպել։ Նմանատիպ պատվերով Սարգսյանը ևս մեկ անգամ բացահայտեց իրենից սնվող լրատվամիջոցներին, «անկախ» վերլուծաբաններին և իր «շավկաներին»։
Բացահայտվեց նաև նախագահականի ջահելության քարոզչական աշխատանքի ոճը, հնարավորությունները, քարոզչական «բադիկներ» տարածելու սխեմաներն ու մտքի «թռիչքը»։ Ֆիքսված է։ Հաշվի կառնենք։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ Սերժի, Սերժի փեսայի, նախագահականի Վիգեն Սարգսյանի ու մյուսների հետ համատեղ, կամա թե ակամա, «Ռոբերտի վկա» են դառնում նաև «լևոնականի» պիտակի տակ հանդես եկող իշխանական մամուլի միջոցների ներկայացուցիչները՝ «Սերժի տղաները», որոնք իրենց փողոցային «վոժդից» պակաս դհոլ չեն։ Ահա այսպիսի «մազալու» բաներ։
Ռոբերտ Քոչարյանի «վկաները»
Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ վերջերս եկա այն եզրակացության, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի իր «վկաները»։ Խոսքս ոչ թե Լևոն Տեր–Պետրոսյանին կռապաշտորեն երկրպագող զոմբիացածների տիպի «վկաների» մասին է, այլ իշխանական շրջանակները ներկայացնող անձանց։
Քոչարյանի վկաների «թեժ տասնյակն», անտարակույս, գլխավորում է «ֆուտբոլասեր» նախագահ Սերժ Սարգսյանը, ով, դատելով ամենից, քունն ու դադարը կորցնում է, երբ Քոչարյանի մասին է լսում։
Քոչարյանի «խաթեր» Սարգսյանը նույնիսկ «երկխոսում» է ՀԱԿ առաջնորդի հետ՝ վերջինիս օգտագործելով որպես նորաթուխ դհոլ՝ երկրորդ նախագահի դեմ հանդես գալու և իր սրտի ուզածները բարձրաձայնելու պահով։ Դհոլն էլ հաճելին համատեղում է օգտակարի հետ և դրանով իսկ «լվանում» իրենից առաջ հաճախորդացման քարքարոտ ճամփան բռնածների գլուխները։
Իսկ այն որ Սերժ Սարգսյանը հակառակ իմաստով «Ռոբերտի վկա» է դարձել, նախագահականում արդեն չեն կարողանում թաքցնել։
Օրինակ՝ բավական էր լուր տարածվեր, թե Քոչարյանը հանդիպել է Պուտինին, Սարգսյանն իր ջահելական թիմի բոլոր ռեսուրսները «մեյդան» հանեց ու տարածեց, թե դա ոչիչն չի նշանակում, իսկ հետո, երևի ինքն իր վախը հաղթահարելու համար, լրատվամիջոցներից մեկի շուրթերով հայտարարեց, թե նման հանդիպում չի եղել։ «Լևոնական» թերթերը, մեկ կենտրոնից եկած հրահանգով, շտապեցին թութակի պես կրկնել Բաղրամյան 26–ից եկած «չհանդիպման» մասին պատվերը, բայց հետո հայտնվեցին հիմար վիճակում։ Բանն այն է, որ նույն այդ լրատվամիջոցը, որը սկզբնաղբյուր էր դարձել սերժական թերթերի ու կայքերի համար, ստիպված ինքն իրեն հերքեց և լուր տվեց, ըստ որի՝ իր մոսկովյան աղբյուրներին հղում անելով հաստատում էր ՀՀ երկրորդ նախագահի ու ՌԴ վարչապետի հանդիպման փաստը։
Այս ամենը ցույց տվեց, թե ինչ աստիճանի է սարսափած Սերժ Սարգսյանը, որ Քոչարյանի այս կամ այն հանդիպմանը նմանատիպ ռեակցիա է տալիս՝ ակամայից վերածվելով երկրորդ նախագահի հանդիպումների գովազդով զբաղվող գործակալի կամ այլ խոսքերով՝ «վկայի»։
Հարցն այստեղ այն չէ, թե ի՞նչ են խոսել ՀՀ և ՌԴ նախկին նախագահներն ավելի քան երեք ժամ տևած հանդիպման ընթացքում և արդյոք այդ հանդիպումը վտա՞նգ է պարունակում Սարգսյանի համար։ Հարցն այն է, որ Սերժ Սարգսյա՛նն է իր համար վտանգավոր համարում Քոչարյանի բոլոր քայլերն ու նմանատիպ հանդիպումները և իր վարքագծով մատնում սեփական տագնապները։ Դե երևի Ս. Սարգսյանը հարյուր տարվա «շախմատիստ» է ու մի բան գիտի, որ իրար է խառնվել, այլապես ինչո՞ւ պետք է «փուռը» տար իր կողմից վերահսկվող մեկ տասնյակից ավելի «ընդդիմադիր» թերթերի ու կայքերի, որոնք պիոների պարտաճանաչությամբ տպեցին «Ռեգնում» գործակալության միջոցով տարածված այն կեղծ լուրը, թե Քոչարյանը Պուտինին չի հանդիպել։ Նմանատիպ պատվերով Սարգսյանը ևս մեկ անգամ բացահայտեց իրենից սնվող լրատվամիջոցներին, «անկախ» վերլուծաբաններին և իր «շավկաներին»։
Բացահայտվեց նաև նախագահականի ջահելության քարոզչական աշխատանքի ոճը, հնարավորությունները, քարոզչական «բադիկներ» տարածելու սխեմաներն ու մտքի «թռիչքը»։ Ֆիքսված է։ Հաշվի կառնենք։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ Սերժի, Սերժի փեսայի, նախագահականի Վիգեն Սարգսյանի ու մյուսների հետ համատեղ, կամա թե ակամա, «Ռոբերտի վկա» են դառնում նաև «լևոնականի» պիտակի տակ հանդես եկող իշխանական մամուլի միջոցների ներկայացուցիչները՝ «Սերժի տղաները», որոնք իրենց փողոցային «վոժդից» պակաս դհոլ չեն։ Ահա այսպիսի «մազալու» բաներ։
Կարեն Հակոբջանյան