Թուրքական քարոզիչը՝ Հանրային հեռուստաընկերությունում
Որքան շատ են Թուրքիան ու Ադրբեջանն ագրեսիվ վարքագիծ դրսևորում Հայաստանի ու Արցախի նկատմամբ, այնքան շատ են Նիկոլն ու իր ուսապարկերը ագրեսիվ թուրքամետ քարոզչություն վարում ու խաղաղություն աղերսում։
Ակտիվացել են նաև թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչները։ Մասնավորապես խոսքը վերաբերում է մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանին։ Սրան հաճախ են կանչում հարկատուներիս փողերով գործող Հանրային հեռուստաընկերություն և թուրքամետ քարոզի համար հարթակ տրամադրում։
Երեկ էլ սույն «արևմտամետը» հյուրընկալվել էր Հանրայինում ու որպես հաջողություն էր ներկայացնում մեր պարտությունն Արցախում։ Ըստ այս թուրքական քարոզչական դիվերսանտի՝ Թուրքիան կապիտալ ներդրումներ է բերելու Հայաստան, իսկ Արևմուտքն ավելի քան 6 միլիարդ դոլար փող կարող է բերել։ Սա լկտի սուտ է և պողոսներին կուտ տալու ձև։
Թուրքական քաղաքականության մեջ Հայաստանը ոչ թե որպես վրացական Աջարիա է դիտարկվում, ուր կարող են շինարարական ներդրումներ արվել, այլ Հայաստանն ընդամենը խժռման ենթակա տարածք է՝ պանթուրքական ծրագրերն առաջ մղելու և Ռուսաստանին մեր տարածաշրջանից հանելու նպատակով։ Արամը չի էլ թաքցնում, որ կողմ է թուրքական այդ ծրագրին, բայց ժուլիկաբար ու թրքաբար դա ներկայացնում է որպես պայծառ ապագա։
Ինչ վերաբերում է արևմտյան, իբր, 6 միլիարդի չափով սպասվող մուտքերին, ապա նկատենք, որ նույնիսկ ակնհայտ արևմտամետ ու հակառուսական գիծ որդեգրած Վրաստանում ԱՄՆ–ը Սահակաշվիլու կառավարման տարիներին համախառն 4 միլիարդից մի փոքր ավելի տրամադրեց, էլ ուր մնաց, թե Հայաստանին դրանից ավելի կամ դրա գոնե 10 տոկոսը տրամադրի։ Իսկ եթե տրամադրի էլ, ապա դա անելու է աշխարհքաղաքական՝ հակառուսական ոճի պատվերով, ինչի տակ մտնելը Հայաստանի վերցման նախադրյալներ կստեղծի։
Իսկ միգուցե Արամի միլիարդավոր ակնկալիքներն Արցախը հանձնելու դիմա՞ց է լինելու։ Չէ՞ որ Նիկոլին միլիարդների առաջարկ արվել է ու չի պարզաբանվել, թե ինչ ընթացք է ստացել այդ առաջարկը։ Փաստն այն է, որ փողի դիմաց Արցախի հողերը հանձնելու առաջարկ անող Ալիևը կա, Նիկոլի պես փողամոլը կա, Արցախի հողերն էլ հանձնվել են։
Արամն այնքան աներես է, որ Մեղրիի միջանցքը թուրք–ադրբեջանական զույգին տրաամադրելը ներկայացնում է որպես հնարավորություն ու դժգոհություն հայտնում, որ ռուսները կարողացան թույլ չտալ Ստեփանակերտի անկումը և ուզում են վերահսկել թուրքական հոսքերը։
Հիշեցնենք, որ Արամն այն գործիչն էր, որը 20 տարի հաչում էր, թե իբր ռուսներն ու Ռոբերտ Քոչարյանը Մեղրիի համար «հոկտեմբերի 27» կազմակերպեցին։ Իբր ուզում էին տալ Մեղրին թուրքերին, բայց Վազգենը դեմ էր դրան ու դրա համար եղավ «հոկտեմբերի 27»–ը։ Էս դիշովկեն Մեղրիի թեման շահարկելով թունավորել է Հայաստանի քաղաքական ու հանրային մթնոլորտը, իսկ հիմա ուրախությամբ խոսում է այն մասին, որ Մեղրիով թուրքերը կապվելու են իրար հետ՝ իր թուրքամետ ուրախությունը թաքցնելով «ժողովուրդ ջան, թուրքերի միջոցով հեսա լավ եք ապրելու» բլեֆ–ձևակերպման տակ։
Փաստորեն, էս քաղաքական մոլախոտերի ու թուրքամետ դիվերսանտների համար մեր 5.000 զոհերն ու Արցախի կորսված պետականությունը երազանք են եղել՝ թուրքական երազանք։ Ու հիմա շտապում են Հանրայինի եթերում ցույց տալ իրենց ուրախությունը։
Նորմալ պետության առկայության դեպքում արամսարգսյանների տեղը շատ կոնկրետ հիմնարկում պետք է լիներ՝ հակապետական գործունեության մեղադրանքի ներքո։ Մինչև սրանց չմաքրենք, նորմալ երկիր չենք դառնա։ Ավելին՝ պետություն չենք ունենա։
Պետրոս Ալեքսանյան
Հ․Գ․ Արամը Հանրայինով հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին։ Դա նշանակում է, որ Թուրքիան էս դիշովկի բերանով թուրքամետ քարոզ է տանելու։ Ահա թե ինչ վիճակի մեջ է դրել Նիկոլը Հայաստանը։