Վայոց Ձորի մարզում Mitsubishi Pajero-ն, մոտ 40 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Mitsubishi Pajerօ IO-ն Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 101 կմ-ում՝ Չիվա գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորներից մեկին և մոտեցրել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենային։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։