Աշխարհ

01.06.2011 14:42


Իրանի խորհրդարանը Մահմուդ Ահամդինեջադին դատի է տվել

Իրանի խորհրդարանը Մահմուդ Ահամդինեջադին դատի է տվել

Ինչպես տեղեկացնում է «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը, Իրանի Մեջլիսը դիմել է երկրի դատական իշխանություններին՝ նավթի նախարարությունում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կատարած խախտումներն ուսումնասիրելու նպատակով:

Հունիսի 1–ին կայացած մեջլիսի նիստին 165 կողմ, 1 դեմ և 13 ձեռնպահ ձայներով դրական եզրակացություն է տրվել Մեջլիսի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի պատրաստած զեկույցին առ այն, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կողմից նավթի նախարարի պաշտոնակատարի ստանձնումը հակասում է օրենքին, և որոշում է կայացվել այդ խախտումներն ուսումնասիրելու նպատակով գործը հանձնել դատական իշխանություններին:

Այս խորագրի վերջին նյութերը